ՀՀ գործող իշխանությունները՝ Փաշինյանի գլխավորությամբ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարեն ցանկություն էին հայտնել առաջադրել ՀՀ Պաշտպանության նախկին նախարար (1999-2000թթ.) Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը։ Սակայն նույն աղբյուրների հավաստմամբ, Վաղարշակ Հարությունյանը մերժել էր՝ ասելով, որ իրենով չպետք է փորձեն լուծել Խաչատուրովի հարցը։
Նույն աղբյուրների հավաստմամբ՝ նոյեմբերի 2-ին, երբ Յուրի Խաչատուրովն ազատվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից, Վ. Հարությունյանի թեկնածության հարցն իշխանությունների կողմից կրկին առաջ մղվեց։
Իշխանությունները փորձում են Վ. Հարությունյանի թեկնածությամբ հայ-ռուսական հարաբերություններում Խաչատուրովի և ՀԱՊԿ-ի շուրջ իրենց թույլ տված կոպիտ «սայթաքումները» շտկել։ Առավել ևս, որ ռուսական կողմը խիստ դժգոհություններ է ներկայացրել նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի գործունեության հետ կապված։ Նույն աղբյուրների հավաստմամբ՝ առաջիկա օրերին Վ. Հարությունյանը Մոսկվա կայցելի։ Գրում է 168.am-ը:
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը