Առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրությունները կարող են ապաքաղաքական լինել, կարող են ապաքաղաքական չլինել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:
«Դա պայմանավորված է նրանով, թե քաղաքական ուժերն ինչպես կմասնակցեն, պետությունն ինչպես կկատարի իր պարտականությունները՝ ապահովելու եւ երաշխավորելու համար ընտրական իրավունքը: Դեռեւս քարոզարշավը չի մեկնարկել եւ վաղ է արդյունքներն ուրվագծելու համար: Կարող է լինել եւ մեկը, եւ մյուսը: Բայց մենք ցանկանում ենք, որ այն լինի քաղաքական ընտրություն: Բնականաբար, կառավարությունն ու ոստիկանությունն ամեն ինչ անելու են, որ անօրինականություններ չլինեն, եւ լրատվամիջոցներն էլ ապահովելու են, որ ընտրությունները լինեն հնարավորինս թափանցիկ եւ քաղաքական կամքը ձեւավորվի ազատորեն»,-ասաց Զեյնալյանը:
Հարցին, թե խնդիր չի՞ տեսնում, որ ռեյտինգային ընտրակարգը կարող է աղճատել ընտրությունները, նշեց. «Ոչ խնդիր չեմ տեսնում, մենք բոլորս պետք է ջանքերը միավորենք, որ լինի քաղաքական ընտրություն եւ ապագա խորհրդարանը լինի լեգիտիմ»:
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը