Հայաստանի կառավարությունն աշխատում է պետական համակարգին ծառայող ավտոպարկի կրճատման ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 2019թ.-ի պետական բյուջեի քննարկումներից հետո ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
«Առհասարակ մեր կառավարությունը միտված է բոլոր գործընթացներն օպտիմալացնելուն ՝ սկսած ընթացիկներից վերջացրած ավելի գլոբալ հարցերով: Այս պահին աշխատում ենք ավտոպարկի կրճատման ուղղությամբ: Շուտով կառավարությունը հանդես կգա առաջարկությամբ, ըստ դրա պետական համակարգին ծառայող ավտոպարկը զգալիորեն կկրճատվի»,-ասաց Աղաջանյանը:
Նրա վստահեցմամբ՝ նման կրճատումը, սակայն, չի նշանակում, որ իրենք չեն մտածում աշխատող մարդկանց, մասնավորապես՝ վարորդների մասին: Աշխատանքային խումբն աշխատում է հնարավորիս քիչ վնաս տալով վարորդերին, այդ հարցին լուծում տալ:
Աղաջանյանը նշեց նաև, որ, եթե կառավարությունը գնա կտրուկ քայլերի և միաժամանակ բոլոր ոլորտներում կրճատում անի, սոցիալական հետևանքներ կլինեն: «Հաշվարկներ այս պահին դեռ չկան, սակայն նոր կառավարության գործելաոճը միտված է լինելու պետական համակարգն օպտիմալացնելուն», եզրափակեց վարչապետի աշխատակազմի ղեկավարը:
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը