Քոչարյանի կալանքի որոշումն ու դատավորի զվարճանքը

Ազգային ժողովում այսօր քննիչ հանձնաժողովի նիստ էր գումարվել՝ քննարկելու ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման հանգամանքները։ Նիստին մասնակցում էր նաև այդ hեռախոսազրույցից հայտնի դարձած դատավոր Վաչե Մարգարյանը կամ նույն ինքը՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի ասած Հրաչը։ Նիստն ընթանում էր փակ դռների հետևում, որից հետո Վաչե-Հրաչի պատասխանները ուղղակի բացահայտ ծաղր էր նոր Հայաստանի արդարադատության համակարգի նկատմամբ։ Սկսենք սկզբից եւ հիշեցնենք, որ հայտնի հեռախոսազրույցի մեջ Վանեցյանն ասում էր, որ իրեն զանգել է դատավորը, որը վախեցած է եղել: «Ինձ դատավորը զանգեց, դե մի քիչ վախեցած ա, ասեցի՝ մի հատ նայի սաղ գործը, Հրաչ, հա՞, Հրաչ ա անո՞ւնը... Մի խոսքով՝ դատավորը, ով որ պտի կալանքը տա, ասել եմ՝ դուխով: Ասեց՝ մի հատ գործը նայեմ, պարոն Վանեցյան, զանգեմ զեկուցեմ, էս անեմ, էն անեմ... Ասի՝ նայի, ասի՝ նայի հիմքերը, կզանգես, կնայեմ, բայց կալանքը ուզես-չուզես պտի տաս»,- ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին ասել էր Արթուր Վանեցյանը: Խոսքը Ռոբերտ Քոչարյանի կալանքի միջնորդությունը քննող դատավոր Վաչե Մարգարյանի մասին է: Գաղտնալսման հրապարակումից հետո վերջինս հայտարարել էր, որ նա Արթուր Վանեցյանի հետ ընդհանրապես չի խոսել: Բնական է, այլ բան չէր կարող հայտարարել, քանի որ ի պաշտոնե Վանեցյանը ուղղակի իրավունք չուներ դատավորին ուղղորդել։ Սակայն ոչ մեկին պետք չէ հայտնի կենդանու տեղ դնել, քանզի ձայնագրության մեջ շատ պարզ ասվում է, որ խոսքը այն դատավորի մասին է, որը պետք է երկրորդ նախագահի կալանքի որոշումը կայացնի։ Բայց քանի որ նոր Հայաստանում թացն ու չորն այնքան են խառնվել իրար, որ Վանեցյանի շփոթմունքը « բռնվելու» տեղ է բացել կարեւոր գործով անցնող առանցքային պաշտոնյաների համար։ Հանձնաժողովականների կողմից «հարցաքննվելուց» հետո դատավոր Վաչե Մարգարյանն հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին, սակայն ի վերջո, անցել է հակահարձակման ու փորձել հեգնել լրագրողներին՝ չհասկանալով, որ ի ցույց է դնում արդարադատության ողջ սնանկությունը։ Դատավորը բնականաբար հերքեց այդ պնդումները՝ ասելով, թե Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը ընտրելու հարցում իր նկատմամբ, իհարկե, ճնշումներ չեն եղել։ Անդրադառնալով հարցին՝ ԱԱԾ տնօրենը նշյալ հեռախոսազրույցում իրեն անվանել է Հրաչ և ասել է, որ ուզի-չուզի՝ պիտի Քոչարյանի նկատմամբ կալանք կիրառի, դատավորը հորդորել է այդ մասին հարցնել ոչ թե իրեն, այլ Հրաչին։ «Իմ անունը Հրաչ չէ»,- հեգնել է նա՝ օգտվելով այն փաստից, որ Վանեցյանը շփոթել է իր անունը։ Իսկ իրականում կալանքի որոշումը այդ դատավորը չէ, որ կայացրել է, այն կայացվել է ավելի բարձր օղակներում, ինչն էլ Վանեցյանի միջոցով պարտադրվել է Հրաչ-Վաչեին։ Այս առումով, այո, տեղ ունի ձեւացնելու, որ ինքը կապ չունի Քոչարյանի սանկցիայի որոշմանը։ Իրավիճակն այսքան տխուր չէր լինի, եթե Նիկոլ Փաշինյանի ձեռամբ չոչնչացվեին բոլոր հակակշիռները, որոնց միջոցով հնարավոր պետք է լիներ վեր հանել իրականությունը։ Երբ ստեղծվում էր ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման հարցով քննիչ հանձնաժողովը, հույսեր առաջացան, որ բազմաշերտ քննությունը կտա մի շարք հարցերի պատասխաններ, գլխավորապես այն հարցի՝ իսկապես Նիկոլ Փաշինյանը զանգեր չի կատարեւոմ դատավորների վրա եւ չի ուղղորդում նրանց գործունեության ընթացքում։ Հանձնաժողովն այդ ներկայացվում էր որպես այլընտրանքային դատախազություն, որը ՀՀԿ-ն ստեղծում էր՝ վերահսկելու նոր իշխանության իրավապահ մարմինների գործողությունները։ Սակայն ուրբաթը շաբաթից շուտ եկավ, եւ հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը իր աջակցությունը հայտնեց Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Որքան էլ նա պնդի, որ չի դադարելու գործել պրոֆեսիոնալ դիրքերից, այդուհանդերձ պարզ իրականությունը ցույց է տալիս այն մասին, որ հանձնաժողովում այս դատավորի հանդեպ այնքան բարյացկամ են եղել, որ քննությունից հետո որոշել է զվարճանալ լրագրողների վրա։ Անի Սահակյան

դիտվել է 98 անգամ
Լրահոս
57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել է Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել Մարտուն Գրիգորյանը հայտարարում է՝ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից Մեղրի-Քաջարան ճանապարհին ավտոբուս է խափանվել Գործող իշխանության խնդիրը ոչ թե կարգապահական խնդիրների կանխումն է, այլ նեղ շրջապատին անգործ չթողնելը Ստուգումներ՝ «Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում․ երկուսում հայտնաբերվել են խախտումներ Վնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ են Ռազմիկ Դավոյանը ինձ ասաց՝ ինձ այստեղ կթողնես․ Ռազմիկ Դավոյանի կին Չհամարձակվեք խոսել․ դուք կործանել եք ամենալուսավոր ակադեմիական քաղաքը․ Ղազարյանի սուր խոսքը (video) ՍԱՐՍԱՓԵԼԻ․ Հենց հիմա նայեք ադրբեջանցի երեխաների նկարներին․ Ձեր հետ ոչ մեկ խաղաղության չի գնում (video) Լուլուն շտապ պետք է ձերբակալվի․ գլխավոր դատախազը լսե՞լ է իր վերջին հայտարարությունը․ Զոհրաբյան (video) Վահագն Ալեքսանյա՛ն, շտապ դուրս արի ԱԺ–ից․ ես քո համար բիզնես պլան եմ մտածել․ քաղաքացի (video) Նիկո՛լ, գնա գաղտնի հանդիպի Քոչարյանի, Կարապետյանի հետ, հարցրու ոնց են արել (video) Սպասե՛ք․ Փաշինյանը Ալիևի հետ գաղտնի պայմանավորվել է․․․ սեպտեմբերի վերջին մեծ աղետ է լինելու․ Բազեյան (video) Դուք սարսափելի պայմաներ եք ստեղծել․ ժամկետները անցնում են, ինչպես եք այդ հարցը լուծելու․ պատգամավոր (video) Ամեն գերու համար 30 հազար դոլար․ ինչ նոր զարգացումներ են սպասվում ԱՄՆ–Իրան պատերազմում․ Նահապետյան (video) Արուսյակ Ալեքսանյա՛ն, բումերանգը քե դեմ է աշխատում․ դու դեռ շաա՜՜տ պրոբլեմներ ես ունենալու․Զոհրաբյան (video) Կոնջորյա՛ն, ներողությու՞ն եք պահանջում․ ԱԺ-ն զոն չի ձեր համար, դուք էլ զոն նայողները չեք. Սուրենյանց (video) Ձերբակալվել են հանցագործության պահին Էդգար Ղազարյան․ Ալեն Սիմոնյանն իր գործունեությամբ սպառնալիք է Հայաստանի համար Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան ԱՄՆ-ը քննարկում է Իրանին միջուկային հարված հասցնելու հարցը Գոռ Թովմասյանը նշանակվել է Ո՞վ է որոշում Հայաստանի փոխարեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am