Գործող Ընտրական օրենսգիրքը հնարավորություն է տալիս լիարժեք ծավալով կազմակերպելու ընտրությունները, այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նա նշեց, որ չի ուզում նորից գնահատականներ հնչեցնել 2017 թվականի ընտրությունների վերաբերյալ:
Հարցին՝ գործող ԸՕ-ով հնարավո՞ր է անցկացնել ժողովրդավարական ընտրություն՝ հաշվի առնելով նախորդ ընտրությունների շուրջ հնչած քննադատությունները, Տիգրան Մուկուչյանը պատասխանեց. «Գնահատականները ժամանակին հնչեցվել են թե՛ քաղաքական ուժերի կողմից, թե՛ դիտորդական կազմակերպությունների: Գործող ընտրական օրենսգիրքը լիարժեք հնարավորություն է տալիս կազմակերպել ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավար ընտրություններ»,- հավելեց Տիգրան Մուկուչյանը:
Մուկուչյանը նաև նշեց, որ այս փուլում հաշվարկներ են իրականացվում, թե որքան գումար է անհրաժեշտ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման համար:
«Ես կարծում եմ, որ այսօր, երբ արդեն մեկնարկել է գործընթաց, գոյություն ունի Ընտրական օրենսգիրք, հետևաբար դրա կանոնակարգումներին համապատասխան պետք է իրականացվի ընտրական գործընթացի կազմակերպումը: Մնացածը գուցե շատ հետաքրքիր թեմա է, բայց ոչ այս փուլում և ոչ ԿԸՀ կողմից քննարկվող թեմա է»,- ասաց նա:
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը