Թավշյա հեղափոխությունից հետո քանի քաղաքացի է միացել ՔՊ-ին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ թավշյա հեղափոխությունից հետո Հանրապետական կուսակցության մի շարք անդամներ սրընթաց կերպով լքում են կուսակցության շարքերը: Նույն տեմպով մարդիկ միանում են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Անդամագրվողները հայտնի մարդիկ են, այդ թվում նաեւ նախկին կուսակցականներ: Օրինակ` Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հայտարարեց, որ ինքը պատրաստվում է անդամագրվել ՔՊ-ին: Նշենք, որ վերջինս «Ժառանգություն» կուսակցության անդամ էր: Օրերս էլ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր անդամ Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ լքում է կուսակցությունը եւ միանում հեղափոխության թիմին: «Ժողովուրդ» օրաթերթը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանից փորձեց ճշտել` թավշյա հեղափոխությունից հետո քանիսն են միացել ՔՊ-ին: Պարզվում է` անդամագրվել է շուրջ 150 մարդ: «Սակայն պետք է նշեմ, որ դիմումները, որոնք դեռ չենք քննարկել, մոտ 7000 են»,-ասաց նա: Հարցին` հիմնականում ի՞նչ մասնագիտության տեր մարդիկ են միանում կուսակցությանը, Վահան Կոստանյանը նշեց, որ նրանց մեջ կան բժիշկներ, տնտեսագետներ, իրավաբաններ: «Հիմնականում միանում են «Իմ քայլը» դաշինքի Երեւանի ավագանու անդամները»,- հավելեց նա: Հետաքրքրվեցինք` ուրիշ կուսակցություններից շա՞տ են մարդիկ, ովքեր ցանկություն են հայտնում միանալ իրենց: «Այդպիսի վիճակագրություն դեռ չունենք»,- պատասխանեց ՔՊ մամուլի խոսնակը:

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am