Նյու Յորքում ձերբակալվել է հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինը, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով Նյու Յորքի ոստիկանությանը:
Բոլդուինը ձերբակալվել է հարձակման համար՝ կապված ավտոկայանատեղիում ծագած վիճաբանության հետ:Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ՝ նոյեմբերի 2-ին, Մանհեթենի արևմտյան հատվածում գտնվող ավտոկայանատեղիներից մեկում: Նախնական տվյալներով՝ վիճաբանության պատճառ է դարձել կայանատեղը:
«Դեպքը տեղի է ունեցել Գրինվիչ Վիլիջ ավտոկայանատեղիում տեղական ժամանակով ժամը 13:30-ի սահմաններում: Դերասանն իր ընտանիքով եկել է այդ թաղամաս: Վիճաբանություն է սկսվել մի տղամարդու հետ, որին դերասանը ծեծել է՝ մեքենայի կայանման տեղի համար»,- ասվում է Նյու Յորքի ոստիկանության հայտարարության մեջ:
Ավելի ուշ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս միջադեպին է անդրադարձել անգամ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը. «Ես նրան հաջողություն են մաղթում»:
Նշենք, որ Բոլդուինը հայտնի է իր դեմոկրատական հայացքներով, նա մի քանի անգամ կրկնօրինակել է Թրամփին հումորային հաղորդումների ժամանակ։
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը