Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` ՀՀ ֆինանսների առաջին փոխնախարար Կարեն Բրուտյանը փորձում է անել ամեն ինչ քաղաքական ղեկավարությանը համոզելու, որ ՊԵԿ-ը վերստին միացվի ֆինանսների նախարարությանը:
Սա, թերեւս, պատահական չէ, քանի որ 2016թ. եղել է ՊԵԿ առաջին փոխնախագահ: Ըստ մեր աղբյուրների` եթե այս տարբերակը չհաջողի, Բրուտյանը փորձելու է հասնել ՀՀ ֆինանսների նախարարության եւ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության միացմանը, մանավանդ որ ՀՀ կառավարության անդամները բազմիցս հայտարարել են պետական ապարատն օպտիմալացնելու, այդ թվում՝ նախարարությունների թիվը կրճատելու մասին:
Սակայն ՀՀ ֆինանսների նախարարությունից արձագանքելով մեր այս տեղեկություններին` հայտարարեցին, որ չի համապատասխանում իրականությանը, նման բան չկա: Մյուս կողմից` տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ, այնուամենայնիվ, ՊԵԿ-ը ֆինանսների նախարարությանը կմիանա, իսկ ղեկավար կնշանակվի Մեսրոպ Առաքելյանը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականը:
Այս տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել Մեսրոպ Առաքելյանի հետ, սակայն վերջինս համառորեն ո՛չ մեր նամակներին, ո՛չ զանգերին չպատասխանեց:
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը