Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 2-ին ցավակցական հեռագիր է հղել Յուրի Վարդանյանի ընտանիքին:
Ինչպես տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչությունից, հեռագրում ասված է.
«Խոր ցավով տեղեկացա հայ աշխարհահռչակ ծանրամարտիկ, օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Յուրի Վարդանյանի վաղաժամ մահվան մասին։
Մեծ է Յուրի Վարդանյանի ավանդը համաշխարհային սպորտի զարգացման գործում։ Բազմաթիվ անգամներ նվաճելով օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոնի կոչումները, սահմանելով աշխարհի մի քանի տասնյակ ռեկորդներ, ճանաչվելով աշխարհի լավագույն ծանրորդ՝ նա միշտ բարձր է պահել հայրենի երկրի և հարազատ ժողովրդի անունն ու պատիվը, իր փորձն ու գիտելիքները ծառայեցրել է Հայաստանի Հանրապետության զորացմանն ու բարգավաճմանը:
Նա ուներ յուրահատուկ վերաբերմունք Արցախի նկատմամբ և նշանակալի աշխատանք է կատարել ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի զարգացման, Արցախն արտաքին աշխարհին ճանաչելի դարձնելու ուղղությամբ: Այս գործում ունեցած մեծ վաստակի համար Յուրի Վարդանյանը պարգևատրվել էր ԼՂՀ Մեսրոպ Մաշտոց շքանշանով:
Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից անդառնալի կորստի կապակցությամբ ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, մեր հայրենակիցներին և նրա բոլոր երկրպագուներին, մաղթում եմ տոկունություն ու ոգու կորով։
Լեգենդար ծանրամարտիկի անունը միշտ վառ կմնա հայ ժողովրդի պատմության մեջ»։
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը