«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կարեն Կարապետյանի կառավարության՝ Ամանորի տոները կրճատելու անսովոր նախաձեռնությունը կյանքի չի կոչվի: Նշենք, որ Ամանորի տոները կրճատելու վերաբերյալ նախագծին կառավարությունը հավանություն էր տվել անցած տարվա վերջին, իսկ Ազգային ժողով այն ներկայացվել էր այս տարվա փետրվարի 6-ին:
Հիմնական զեկուցողը սոցապ նախկին փոխնախարար Թադեուս Ավետիսյանն էր: «Ժողովուրդ» թերթը պարզեց, որ նախագծի հեղինակը հետ է վերցրել այս տարվա հունիսի 6-ին՝ թավշյա հեղափոխությունից հետո:
Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը մտադիր էր 2018 թվականից կրճատել ավանդաբար մի քանի օր շարունակ նշվող Ամանորը: Նա առաջարկում էր տոնական ոչ աշխատանքային օրերի ցանկից հանել հունվարի 3-ը, 4-ն ու 5-ը: Այսինքն՝ ոչ աշխատանքային կլինեին միայն դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը եւ հունվարի 6-ը: Պարզվում է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը տրամադրված չէ Ամանորը տոնել ընդամենը 3 օր»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը