Համառ ջանքեր՝ ՔՊ-ում «տեղավորվելու» համար. Փաշինյանը բարդ կացության մեջ է

«Փաստ» թերթը գրում է. «Քաղաքական ուժերն ինտենսիվորեն պատրաստվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ցուցակներ են կազմում, բանակցություններ են վարում անհատների և այլ կուսակցությունների հետ, ուսումնասիրություններ են անցկացնում՝ հասկանալու ընտրողների իրական տրամադրությունները: Մեր տեղեկություններով, բավական բարդ կացության մեջ է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մի կողմից, ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշելու, ՔՊԿ–ի ցուցակ մտնելու համար լուրջ հերթեր են, ոմանք ջանքեր են գործադրում վարչապետի մոտ իրենց լոբբինգն իրականացնելու, մյուս կողմից, սակայն, խնդիր է դրված այնպիսի անձանց ընդգրկել ցուցակի վերնամաս, որոնք իրենց խոսքերով ու պահվածքով առկա վարկանիշային կապիտալը կարճ ժամկետում չտապալեն: Պակաս կարևոր չէ նաև վարկանիշային ընտրակարգի գործոնը, քանի որ ինչքան էլ Փաշինյանի «համապետական» հեղինակությունը մեծ է, դժվար է ունենալ 100–ից ավելի չվարկաբեկված թեկնածուների, որոնք Փաշինյանի անունից զատ նաև սեփական հեղինակությունն ունեն: Մեր աղբյուրները պնդում են, որ խորհրդարանական ընտրությունների միջոցով որոշակի փոփոխություններ կարվեն նաև պաշտոնատար անձանց շրջանում, այսինքն՝ ոմանք կտեղափոխվեն ԱԺ: Ի մասնավորի, պատգամավորական մանդատ կստանան Վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանն ու ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Մեր տեղեկություններով, քիչ չեն այնպիսիք, ովքեր համառորեն փորձում են տեղավորվել ՔՊ–ի ցուցակում՝ ըստ էության կապ չունենալով կուսակցության և հեղափոխական շարժման հետ»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Երեխեքին տարել են ՔԿ, որ «մշակե՞ն», ճնշե՞ն, ինչու՞ չեն թողնում պաշտպանները ներս մտնեն (video) Սա ի՞նչ վիճակ է․ ՔԿ-ի դռները փակ են, Փաշինյանի հետ վիճած երեխաների դեմ ոչինչ չունեն․ փաստաբաններ (video) Դպրոցականներին ձեռնաշղթաներով բերեցին քննչական․ մեղադրանք կառաջադրեն Խայտառակ խուզարկություն․ ինչ են փնտրել քննիչները՝ Դավիթի և Միքայելի տանը (video) Ինչ է պատմում Դավիթի և Միքայելի դասընկերը տղաների մասին․ ովքեր են իրականում իրենք (video) Նախ՝ կարելի է հայելու առջև կանգնել.... Նիկոլի հերթական խաբկանքը․ ի՞նչ զորահանդես է սպասվում․ Իշխան Սաղաթելյան (video) Տնտեսության ստվարացող խոցելի միտումները Ինչպես զբոսայգին դարձրին «մակուլատուրա». «Հետք» #ՈՒՂԻՂ․ «Նիկոլը վրեժ է լուծում ջահել հայ տղերքից․ Աշոտիկը վկա»․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Իրական քաղաքականությունը միշտ ավելի բարդ է, քան գաղափարախոսական կարգախոսները. «Փաստ» Ford-ը հարվածել է ճանապարհին հայտնված խոշոր եղջերավոր անասունին, ապա բախվել ՎԱԶ 2121-ին Մանրամասներ․ Փաշինյանի հետ եկեղեցու միջադեպի մասնակից երեխաներից մեկի վիճակը վատացել է (video) Թրամփը պատրաստ է ավարտել Իրանի հետ պատերազմն՝ առանց Հորմուզի նեղուցի վերաբացման. WSJ Երկվորյակ եղբայրներին այս պահին տեղափոխում են Երևանի քննչական վարչություն Լուսինե Բադալյանը թող գնա Դավիթի ու Միքայելի հետ զրուցի. իր «բոբիկ» վիճակից ամոթով հետ կգա (video) Կամավոր Արմեն Միրգիյանն անմահացել է հոկտեմբերի 6-ին «Տո ա՛յ անաստվածներ, անհայրենիքնե՛ր, ասում եք՝ ձրի խաղաղությու՞ն»․Սամվել Կարապետյանի ներկայացուցիչ (video) Տավուշցի թամադաները միացել են Փաշինյանի փիառին․ «Հրապարակ» Յուրաքանչյուր կայսրություն, որը հարձակվել է Իրանի վրա, մահացել է այնտեղ. «Փակագիծ» Արաղչին և Ֆիդանը քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումները ԶՊՄԿ-ն՝ DDF26-ի արդյունաբերական փոխակերպման գործընկեր Օդի ջերմաստիճանը կբարձրանա Այսօրվանից վերսկսվում են թռիչքները Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am