Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում

Այսօր, մարտի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 54-ամյա Գրիգոր Բալյանը իր վարած «Mitsubishi Мontero» մակնիշի 09 OL 712 համարանիշի ավտոմեքենայով Դրախտիկ-Ճամբարակ ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի հանդիպակած երթևեկելի գոտի, գլխիվայր մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ճանապարհի աջակողմյան հատվածում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներից 82-ամյա Արամայիս Բալյանը տեղում մահացել է, իսկ 26-ամյա Սոս Բալյանը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած Ճամբարակի շտապօգնության բրիգադը նրան տեղափոխել է Ճամբարակի բժշկական կենտրոն: Դեպքի վայր է ժամանել Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով: Ժամանել է նաև ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը` ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի և դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ վիրավորին հիվանդանոց է ուղեկցել վաշտի հրամանատարը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է ավագ քննիչ Նաիրի Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրգործ` ՀՀ քրօրի 242-րդ հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության, պարզվել է, որ նա գտնվել է սթափ վիճակում: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը վարորդի հորեղբայրն էր և մեկնում էին Վահան գյուղ` իր հարազատներին այցելության, քանի որ առավոտյան մահացածը պետք է մեկներ Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

դիտվել է 45 անգամ
Լրահոս
TRIPP-ը՝ Թեհրանի և Մոսկվայի «կարմիր գծերի» խաչմերուկում. Սուրեն Սուրենյանց Քինախնդիր Նիկոլից ավելին սպասել չէր կարելի․ Հայկ Աթոյան Ռուսաստանի դեսպանը կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ Հերթը հասավ Ծառուկյանի ձիերին ու փասիաններին. «Փաստինֆո» Զելենսկին Գերագույն ռադա է ներկայացրել օրինագծեր ռազմական դրության և զորահավաքի երկարաձգման մասին Տիգրան Գաբրիելյանն ազատվել է պաշտոնից Մեքենայի տանիքից դուրս եկած ուղևորի պատճառով վարորդը վարչական պատասխանատվության է ենթարկվել Թուրքիա-Եգիպտոս ռազմական կապերը նոր փուլ են մտնում 6 վիրավորներից 6 ամսական տղան ԲԿ-ում մահացել է Հայաստանում չկա քաղաքականություն. միայն բռնություն է․ Արմեն Աշոտյան Մեծ Բրիտանիան ԻՀՊԿ-ն կդասակարգի որպես ազգային անվտանգության համար սպառնալիք. ներքին գործերի նախարար Էրդողանն ատրճանակներ է նվիրել Մենք ցանկանում ենք աջակցել վրաց ժողովրդին. Կայա Կալաս Աննա Հակոբյանը Եթովպիա է մեկնում՝ վարչապետի աշխատակազմի հաշվին Իսրայելը կասեցրել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը Վանաձորի սպանության փորձի գործով 8 անձի քրեական գործը դատարանում է Արտակարգ իրավիճակ՝ Սևանա լճում Ռոմիկ Մխիթարյանը նշանակվել է Վարդան Մինասյանը մեկնաբանել է Սպերցյանի՝ Սաուդյան Արաբիա տեղափոխությունը Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար 24 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am