Նիկոլ Փաշինյանը կարիերիստների խմբաքանակ է «ներմուծում»

«Լուսավոր Հայաստան» կուսակցության արդեն նախկին անդամ  Հայկ Կոնջորյանը հայտարարել է, որ լքում է կուսակցությունը: Նա կանդամագրվի Նիկոլ Փաշինյանի Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը եւ կընդգրկվի կուսակցության ընտրացուցակում: <<Այս որոշումը պայմանավորված է կուսակցության ապագա գործունեության շուրջ իմ ունեցած մոտեցումների տարբերությամբ:…Ուստի, ես իմ ուղղակի և անվերապահ աջակցությունն եմ հայտնում Նիկոլ Փաշինյանին և հեղափոխությանը Հայաստանի համար այս բախտորոշ ժամանակներում և իմ քաղաքական գործունեությունը իրականացնելու եմ հեղափոխության թիմի հետ միասին, որովհետև մեր պետության նավը դուրս է եկել ծով, որը լի է փոթորիկներով և ծովահեններով, իսկ առագաստը պիտի պահել ամուր, որովհետև նավը պիտի հասնի մեր երազանքների ափին>>,- իր հայտարարության մեջ նշել է Կոնջորյանը: Հիշեցնենք, որ Կոնջորյանը պատգամավոր դարձավ, երբ Մանե Թանդիլյանը հեղափոխությունից հետո տեղափոխվեց գործադիր:Հետաքրքիր է, որ այս ծպտյալ հեղափոխականը հեղափոխության թեժ օրերին  չմիացավ քայլարշավին, հավանաբար այն պատճառով, որ  Լուսավոր Հայաստանը դեմ էր Նիկոլ Փաշինյանի ծրագրին: Երբ հեղափոխությունն արդեն իրողություն է, նա համարում է, որ պետք է լքի իր նավակը  եւ անցնի ավելի ապահով նավակ: Հայաստանի քաղաքական դաշտում Հայկ Կոնջորյանի   պես նպատակասլաց երիտասարդների պակաս մենք որեւէ ժամանակում չենք ունեցել եւ ապագայում էլ չենք ունենա: Վահան Բաբայանը աչքներիս առաջ է մեծացել, նա հասցրել է հինգ կուսակցություն փոխել, քանի որ միայն այդպես հնարավոր դարձավ ի վերջո Ծառուկյանի հովանու ներքո մանդատ ստանալ: Հայկ Կոնջորյանն էլ երիտկարիերիստ է, իսկ նոր իշխանություններն ապագայում այդպիսինների կարիքը շատ են զգալու, եւ այն էլ այսպիսի սնանկ կադրային բազայով իշխանությունների համար նման բոցաշունչ  ելույթներ ունեցող երիտասարդները գտնված  պատգամավորացուներ են: Տեղեկություններ կան, որ իշխանությունը այդպիսի խմբաքանակ է հավաքում եւ առաջիկայում Լուսավոր Հայաստանից չի բացառվում, որ ուրիշ հեռացողներ եւս լինեն: Փաշինյանի երբեմնի դաշնակից այս կուսակցությունում զայրացած են, Նիկոլ Փաշինյանը մտադիր է ոչնչացնել այս կուսակցությունը, իսկ դա նրանց մոտ կասկածներ է առաջացրել, որ ընտրությունների ելքն արդեն իսկ կանխորոշված է: Նոր իշխանությունները նույնիսկ հաշվի չեն առնում գործընկերների հետ անցած ճանապարհը, ի վերջո, 2017-ին նրանք համատեղ ջանքերով են խորհրդարան մտել, շահարկվում էր նաեւ Էդմոն Մարուքյանի եւ նախկին իշխանությունների կապը, ինչի շնորհիվ Ելք-ի նկատմամբ բարեգթություն դրսեւորվեց: Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը ըստ էության դրսեւորվում է որպես տիպիկ իշխանական կուսակցություն, որտեղ կհանգրվանեն բոլոր նրանք, ովթեր ինչ-որ բանի ակնկալիք ունեն: Նույնիսկ ՀՀԿ-ում են նրանք հոգեւորսությամբ զբաղված եւ մոտ ապագայում նախկին իշխանություններից նույնպես արտագաղթ կլինի: Անի Սահակյան

դիտվել է 109 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am