Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմել է կարմիր մարզատաբատով եւ բրդյա ճտքակոշիկներով իր լուսանկարի պատմությունը, որը հրապարակվել էր փետրվարին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք բոլորս պարզ, մարդկային կյանքով ենք ապրում: Դա սովորական երեկո էր: Երբ աշխատանքից գալիս ես մոտավորապես ժամը 12-ից հետո, երբեմն քունդ չի տանում: Կինդ գործուղման է գնացել: Երեխայի հետ կռվել ես երկու ստանալու համար, քունդ չի տանում: Հենց այդպես` հագիս մարզատաբատով նստեցի մեքենա ու գնացի լվացվելու», — ասել է Պեսկովը:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարի լուսանկարը սոցիալական ցանցերում հրապարակվել էր ավտոլվացման կետի կին այցելուներից մեկի կողմից, ինչից հետո ցանցում բազմաթիվ քննարկումներ էր առաջ բերել:
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը