Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն
Երևանն ու Բաքուն ցանկություն ունեն շարունակել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բարձր մակարդակով երկխոսությունը: Ինչպես հաղորդում է Rиа новости-ն, այս մասին նոյեմբերի 2-ին լրագրողների հետ զրույցում ասել է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը: «Մենք հույս ունենք, որ հաջորդ ամիս կկայանա երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու են կարգավորման առանցքային հարցերն ու վստահության ամրապնդման այն միջոցները: Սկզբունքային առումով մենք հասկացել ենք, որ կա բարձր մակարդակով երկխոսությունը շարունակելու ցանկություն»,- ասել է Պոպովը:
