Ինչու է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը «աննախադեպ» ներողամիտ «հանցագործների» նկատմամբ

ԱԺ արտահերթ նիստում Էրեբունի Երեւանի հիմնադրման 2800 ամյակի եւ Առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ քրգործերում հայտարարված համաներման մասին նախագիծն է քննարկվում: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ով զեկուցում է նախագիծը, այս համաներումը համարում է աննախադեպ, այդպիսին է նաեւ պատգամավորների այսօրվա ակտիվությունը, որոնք ոչ միայն ներկա են քննարկմանը, այլեւ նախագծի հետ կապված հարցեր ունեն: Մինչ նախագիծը ներկայացնելը՝ նախարարը վիճակագրություն ներկայացրեց՝ փաստելով, որ համաներումը ՔԿՀ-ները բեռնաթափելու համար չեն անում. «Սա բացառապես մարդասիրական ակտ է, այն կոչված է հաշտության, համերաշխության»: Արտակ Զեյնալյանն ասաց, որ այս համաներման օրենքով պատժից ազատ են արձակվելու հետեւյալ խմբի մարդիկ. Առավելագույնը 4 տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված անձինք, այն անձինք, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել կամ պատժի կրումը հետաձգվել է, ինչպես նաեւ ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների դատապարտված անձինք: Համաներմամբ ազատվում են առավելագույնը 6 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված այն խմբերը, որոնք ունեն հաշմանդամության 1-ին եւ 2-րդ կարգ, 3 եւ ավելի անչափահաս երեխա, 60 տարին լրացած, հղի կամ մինչեւ 3 տարեկան երեխա ունեցողները: 3-րդ խումբն այն է, երբ անզգուշությամբ հանցագործություն են կատարել ու առավելագույնը 10 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված այն անձինք, որոնք պատժի 1/3-ն արդեն կրել են, որոնց համար նախատեսված է պատիժ ոչ ավելի քան 6 տարի ժամկետով ազատազրկում: 4-րդ խումբ՝ անձինք են, որոնք մեղադրվում են այնպիսի հանցագործության մեջ, որոնց համար նախատեսվում է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ: Համաներմամբ պատժից կազատվեն նաեւ 2016-ի հունիսի 17-ից հուլիսի 31-ը ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող «Սասնա ծռերը», նրանց հանցակիցները, ինչպես նաեւ 2015-ի ապրիլի 24-ին զանգվածային անկարգությունների նախապատրաստման համար դատապարտված անձինք, եթե դրա դեմ չեն առարկում պատանդառված եւ կամ ֆիզիկական վնաս կրած տուժողները: Համաներումը չի տարածվում ՊՊԾ գնդի տարածքում եւ վերը նկարագրված դեպքերի ժամանակ այն հանցագործների վրա, որոնց արարքից մարդ է մահացել: Համաներում չի կիրառվում ծանրացուցիչ հանգամանքներում սպանության, մարդու թրաֆիքինգի, սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների, լրագրողի մասնագիտական օրինական գործողությունը խոչընդոտելու, ավազակության, ահաբեկչության, պետական դավաճանության, դիվերսիայի եւ մի շարք այլ դեպքերում: Ընդհանուր առմամբ ավելի քան 660 դատապարտյալների նկատմամբ կկիրառվի համաներում, իսկ շահառուների թիվը կանցնի վեց հազարը: «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հարցրեց՝ կոնկրետ ինչով է աննախադեպ այս համաներումը: Զեյնալյանը պատասխանեց, որ կա համեմատական բոլոր համաներումների նախագծերի ու ամենաընդարձակ համաներումը սա է:ՀՀԿ –ական , նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն նկատեց՝ համաներումը լավ է, բայց մտահոգություններ կան.՝ Բա տուժողների նյութական եւ բարոյական վնասի հատուցման խնդիրն ինչպե՞ս եք տեսնում եւ ի՞նչ մասնակցություն կարող է ցուցաբերել պետությունը այս կարեւորագույն գործում»: Արտակ Զեյնալյանը պատասխանեց, որ եթե քրգործով հաստատված է վնասի չափը, եթե բացակայում է քաղհայցը, ԴԱՀԿ-ի կողմից կատարման ենթակա չի: Այն անձինք, որոնք դատապարտվել են ու վնասը չեն փոխհատուցել, հնարավորություն է տրվում դուրս գալ, միջոցներ վաստակել ու հատուցել այդ վնասը: Դրանով նաեւ տուժողներին են հնարավորություն տալիս գործնականում ստանալ իրենց հասցված վնասի հատուցումը: Մարգարիտ Եսայանը հարցրեց, թե ՔԿՀ-ները երբվանի՞ց են այդպես բեռնաթափվել, որովհետեւ մի ժամանակ խնդիր էր, որ դատապարտյալները քնելու մի քանի հոգով մեկ մահճակալի են քնում, պատգամավորը ճշտեց՝ արդյոք դա նրանից է, որ պատգամավորերի երաշխավորության, նամակների շնորհիվ բազմաթիվ մարդիկ ազատ արձակվեցին: Զեյնալյանը պատասխանեց. «Սա այս իշխանությունների, այս կառավարության քաղաքականության արդյունքն է: Բազմաթիվ անձինք պայմանական վաղաժամկետ ազատվում են, այս ինստիտուտը գործում է: 1/3-ը պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացված անձանցից ազատ է արձակվում դատարանների կողմից, միեւնույն ժամանակ նախկինի նման կալանքներն այդքան շատ չեն կիրառվում, այդքան միջնորդություններ էլ չեն ներկայացվում կալանքի, սրա արդյունքում է, որ բեռնաթափվել են ՔԿՀ-ները»: Մարգարիտ Եսայանը հեգնեց՝ երբվանի՞ց այդպես բացեցիք կալանավայրերի դռները :Զեյնալյանը պատասխանեց. «Կալանավայրերի դռները բաց չենք արել, այդ ամբողջն իրականացվել է օրինականության շրջանակներում: Երբ ես ստանձնել եմ արդարադատության նախարարի պաշտոնը, մեկ-երկու ՔԿՀ-ներում եղել են խցեր, երբ մի մահճակալի վրա մեկից ավելի անձ է քնել հերթով: Իմ պաշտոնավարման ժամանակ այդ խնդիրը լուծվել է վերաբաշխումների միջոցով, պայմանական վաղաժամկետ ազատման միջոցով, նաեւ խափանման միջոցներն են փոխվել»: ՀՀԿ-ական պատգամավորը թերեւս ակնարկում էր, որ նոր իշխանությունը ազատության մեջ է ուղարկել հանցագործներին եւ դա պատահական չի արվել, քանի որ առջեւում արտահերթ ընտրություններ են եւ ազատ արձակվածները իրենց երախտագիտությունն են հայտնելու այս իշխանություններին: Իսկ ռեյտինգային մոդելը հենց քրեածին տարրերի առջեւ է լայն հնարավորություն բացում: Անի Սահակյան

դիտվել է 192 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am