Խորհրդարանում այսօր «քննում» էին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանի գաղտնալսման գործով դատավոր Վաչե Մարգարյանին: Հանձնաժողովի նիստում դատավորը մոտ կես ժամ ներկա գտնվեց, այնուհետ հեռացավ`հրաժարվելով պատասխանել լրագրողների հարցերին, անգամ այն բանից հետո, երբ լրագրողներն ասացին, որ նիստից մանրամասներ չեն ակնկալում, միայն ցանկանում են իմանալ`զանգահարե՞լ է, թե`ոչ եւ համանման հարցեր:
Ռոբերտ Քոչարյանին կալանք տալու հիմքեր կայի՞ն, թե՞ ոչ, դատավորը ոչինչ չասաց:Միայն հակիրճ անդրադարձավ հարցին, թե կալանք տալուց հետո իր ընտանիքին կամ իրեն վտանգ սպառնացե՞լ է.
«Ո՛չ»,- ասաց նա:
Հրավիրվե՞լ է նախաքննական մարմին կամ ի՞նչ կարգավիճակ ունի հարցին:
«Նախաքննություն է ընթանում, ինչպես նաև ԱԺ-ում Քննիչ հանձնաժողով է ստեղծվել, քննությունն ընթանում է»,-ասաց նա:
Հարցին, թե ճնշումներ եղե՞լ են Քոչարյանին կալանք տալուց, պատասխանեց.
«Իհարկե չեն եղել»:
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը