«Finita la commedia». ռեյտինգային «քցվածները»

Խորհրդարանում կազմակերպված դեմագոգիկ շոուն ավարտվեց կանխատեսելի ելքով: Արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու գործող Ընտրական օրենսգրքով, այսինքն՝ պահպանվելու է ռեյտինգայինկոչված համակարգը, որը ՀՀԿ-ի վերարտադրության համար էր ստեղծվել, բայց հիմա ծառայելու է Նիկոլ Փաշինյանիիշխանությանը: ԱԺ-ում տեղի ունեցած քննարկումները ցույց տվեցին, որ Ընտրական նոր օրենսգրքի տապալման հարցում ամբողջությամբ անկեղծ էր միայն ՀՀԿ-ն ու մասամբ անկեղծ էր Նիկոլ Փաշինյանը: Երկուսն էլ չէին թաքցնում, որ «ռեյտինգայինն» իրենց ձեռնտու է, բայց Փաշինյանը փորձում էր նորի չընդունման մեղքը բարդել ՀՀԿ-ի վրա՝ զուգահեռաբար ձևակերպելով, թե իբր Ընտրական նոր օրենսգիրքը բխում է ՀՀԿ-ի շահերից, բայց վերջինս իբր չի հասկանում իր շահը և տապալում է նոր օրենսգրքի ընդունումը: Փաշինյանը շատ լավ հասկանում էր, որ «ռեյտինգային» համակարգը ապագա խորհրդարանում ՀՀԿ-ի հայտնվելու միակ շանսն է, բայց ցույց էր տալիս, թե այդպես չի մտածում: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, որը արտահերթ նիստ էր նախաձեռնել Ընտրական նոր օրենսգրքի ընդունման համար, ապա տվյալ դեպքում մենք գործ ունեինք թատրոնի կամ ինչպես կասեր դասականը՝ կրկեսի կազմակերպման հետ: ԲՀԿ-ում շատ լավ գիտեն, որ ապագա խորհրդարանում հայտնվելու համար «ռեյտինգայինն» իրենց միակ փրկությունն է, բայց ձև էին անում, թե իբր ուզում են փոխել այդ ընտրակարգը, բայց ահա չար ՀՀԿ-ն չի թողնում: Մի խոսքով, Փաշինյանն ու Ծառուկյանը մեղքը բարդում էին ՀՀԿ-ի վրա, քանզի հիմա դա մոդայիկ է, բայց իրականում երեքով էլ շահագրգիռ էին, որպեսզի արտահերթ ընտրությունները լինեն «ռեյտինգային» ընտրակարգով: Մեզ հիմա մնում է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի, Սերժ Սարգսյանի ու Գագիկ Ծառուկյանի շահերը ապագա խորհրդարանի կազմի վերաբերյալ համընկան և դեկտեմբերյան ընտրությունների ելքը կանխորոշված է գրեթե 100 տոկոսով: Այսինքն՝ եթե նախկինում միշտ կանխորոշված էր լինում «50+»-ի, այսինքն՝ խորհրդարանի հսկիչ փաթեթի պատկանելիության հարցը, իսկ մյուս մասով լինում էր որոշակի անորոշություն, ապա այժմ հստակ է, թե ով է լինելու 2/3-ի տերը, իսկ ովքեր՝ 1/3-ի: «Ռեյտինգային» համակարգի պահպանմամբ Փաշինյանն իր ապագա խորհրդարանական ընդդիմություն նշանակեց ՀՀԿ-ին (հաշվարկը պարզ է՝ հին ռեժիմից քննադատություն ստանալն անվտանգ է իշխանության պահպանման տեսանկյունից), իսկ կառավարությանը կցված «ընդդիմություն»՝ ԲՀԿ-ին: Համենայնդեպս այս նպատակն է հետապնդել կառավարությունը Ընտրական նոր օրենսգիրքը տապալելով: Այս ընտրակարգի պահպանմամբ Փաշինյանը լուծում է նաև «Սասնա ծռերի» հարցերը՝ զգալիերոն նվազեցնելով խորհրդարանում հայտնվելու նրանց հնարավորությունները («Սասնա ծռերի» դեմ աշխատելով Փաշինյանը կփորձի լուծել ինչպես ներքաղաքական, այնպես էլ Մոսկվային հաճոյանալու հարցերը): Դեկտեմբերյան ընտրություններն, ըստ այդմ, լինելու են շատ ավելի ապաքաղաքական, քան 2017-ինը: ՀՀԿ-ի մասնակցությունն ընտրություններին հնարավորություն կտա Փաշինյանին սև-սպիտակային պարզունակ հարթության վրա պահել քաղաքական բանավեճը, իսկ մյուս ուժերը կմասնակցեն այնպես, ինչպես Երևանի ավագանու ընտրություններին մասնակցեցին, այսինքն՝ կոմպլեքսավորված ու Փաշինյանից «սևի» պիտակ չստանալու հույսով: Իշխանափոխությունը հիմա մոտենում է իր ավարտական փուլին, որից հետո կսկսվեն իսկական քաղաքական գործընթացները: Մինչև այդ, իհարկե, կունենանք բրեժնևյան մի փուլ: Այդ փուլի տևողությունը կլինի այնքան, որքան ժամանակ որ կպահանջվի խորհրդարանից դուրս նոր քաղաքական դաշտի ձևավորման համար: Պետրոս Ալեքսանյան 7or.am Հ.Գ.: «Ռեյտինգայինի» պահպանման միջոցով Փաշինյանը լուծեց ոչ միայն ապագա խորհրդարանի կազմի հարցը, այլ նաև «կուլտուրական» ձևով խաղից դուրս թողեց բոլոր այն ուժերին, որոնք այս ամիսների ընթացքում ծափահարում էին իր բոլոր քայլերին և համարվում էին հեղափոխությանն աջակցած ուժեր: Հիմա պետք է տեսնել այդ անմեղսունակների դեմքերը, որոնց երեք մատի կոմբինացիա ցույց տվեցին կառավարության շենքից: Ի դեպ, «ռեյտինգայինի» պահպանման, թերևս, միակ դրական կողմը հենց դա է. քաղաքական դաշտը մաքրվում է Հայաստանի վրա տարիներ շարունակ մնացած հսկայական բալաստից: Ինչպես ասում են՝ «Finita la commedia»:

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am