Ափսոսանքով ու մտահոգությամբ եմ հեռանալու, հուսանք՝ ամեն ինչ լավ կլինի. Բաբլոյան

Արա Բաբլոյանն ուղերձ է հղել Ազգային ժողովի արձակման կապակցությամբ: Այս մասին հայտնում են ԱԺ-ի մամուլի ծառայությունից: «Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վեցերորդ գումարման հարգելի՛ պատգամավորներ, Ազգային ժողովի աշխատակիցներ, խորհրդարանը վարչապետի հրաժարականից եւ երկու անգամ վարչապետ չընտրվելուց հետո իրավունքի ուժով սկսում է իր լիազորությունների դադարեցման գործընթացը: Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ ներկա խորհրդարանը կգործի մինչեւ յոթերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը: Ակնհայտ է, որ Ազգային ժողովի վեցերորդ գումարման պատգամավորական կազմն առանձնացավ իր խոհեմությամբ ու հանդուրժողականությամբ: Դա մեր գործընկերների բարձր պրոֆեսիոնալիզմի, քաղաքական կամքի ու իմաստության արդյունքն էր: Անցած մեկուկես տարին լրիվ բավական էր համոզվելու համար, որ մեր պատգամավորներն ունեն սեփական դիմագիծ եւ ցանկացած խնդրում մինչեւ վերջ պաշտպանում են իրենց քաղաքական դիրքորոշումը: Բայց դժվարին պահերին, որոնք անցած ամիսներին քիչ չէին, հաճախ մի կողմ թողնելով կուսակցական շահերն ու տեսակետները՝ բոլորը համախմբվեցին Հայաստանում ու Արցախում կայունության պահպանման գաղափարի շուրջ եւ երկիրը չտարան նորանոր ցնցումների: Ուստի, շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին՝ նման բարձր գիտակցություն ցուցաբերելու համար: Եւ, միաժամանակ, առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում հատկապես ա՛յն պատգամավորներին, ովքեր անկախ հին ու նոր իրողություններից այս ամեն օր փոփոխվող ժամանակներում չդավաճանեցին իրենց սկզբունքներին եւ որոշումներ ընդունելիս առաջնորդվեցին իրենց խղճի ու ներքին համոզմունքների թելադրանքով: Դրա շնորհիվ էլ այս ամիսներին պահպանվեց ամենակարեւորը՝ ներքին ու արտաքին գործընթացների կանխատեսելիությունը, ինչը թույլ տվեց երկրին, ժողովրդին ու բանակը հետ պահել մեծամեծ փորձություններից: Սիրելի բարեկամներ, 2017 թվականի գարնանից ի վեր ստանձնելով խորհրդարանի ղեկավարումը՝ օրենսդիր աշխատանքին զուգընթաց ձեռնամուխ էի եղել նաեւ Ազգային ժողովի աշխատակազմի կառուցվածքի բարեփոխմանը: Իհարկե, ափսոսում եմ, որ չհասցրեցինք իրականացնել մեր բոլոր ծրագրերը: Իսկ արածի արդյունքներն արդեն տեսնում ենք եւ համոզվում, որ ընդունված որոշումները ճիշտ էին ու տեղին: Մասնավորապես, Ազգային ժողովի նախագահի խորհրդականների ինստիտուտի պարզեցումը թույլ տվեց աշխատել անմիջապես Ազգային ժողովի աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների հետ ու բացահայտել եւ զարգացնել նրանց մասնագիտական մեծ հնարավորությունները: Եւ այսօր, օգտվելով առիթից` շնորհակալություն եմ հայտնում Ազգային ժողովի ողջ աշխատակազմին՝ բարեխիղճ եւ արhեստավարժ աշխատանքի համար: Միաժամանակ, շնորհակալություն եմ հայտնում նաեւ մամուլին եւ խորհրդարանում հավատարմագրված բոլոր լրագրողներին: Նրանք այս ընթացքում բարձր մակարդակով իրականացրեցին մեր աշխատանքների անկողմնակալ ու օպերատիվ լուսաբանումը եւ ավելին` հաճախ մատնացույց արեցին հրատապ լուծում պահանջող տարբեր խնդիրներ ու ասես դարձան մեր օգնականներն ու խորհրդատուները: Իսկ կառուցվածքային բարեփոխումների շրջագծում ամենամեծ ծրագիրն Ազգային ժողովի վերլուծական կենտրոնի ստեղծման նախաձեռնությունն էր: Մեր նպատակն էր ունենալ ընդունված օրենքների արդյունավետության մշտադիտարկման ապահովումը, վերլուծությունն ու գնահատումն իրականացնող, ինչպես նաեւ ցանկացած ասպարեզում միջազգային օրենսդրական փորձն ու ավանդույթները Հայաստանում կիրառելու հնարավորության վերաբերյալ հիմնավորված առաջարկներ ներկայացնող մարմին: Լիահույս եմ, որ ապագա խորհրդարանն ու նրա ղեկավարությունը հետամուտ կլինեն այս գրեթե ավարտուն նախաձեռնությունը վերջնականապես կյանքի կոչելուն: Հարգելի՛ պատգամավորներ, սիրելի՛ հայրենակիցներ, ավարտելով խոսքս՝ պարզ ու անկեղծ ասում եմ հետեւյալը. իմ կյանքի ուղեկիցը միշտ եղել է պատասխանատվությունը: Այն կրել եմ, երբ պարզապես բժիշկ էի, բժշկական կենտրոնի ղեկավար, առողջապահության նախարար եւ տասը տարի Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահ, անդավաճան ընկերս` պատասխանատվությունը, կրկին ինձ հետ էր ու վերահսկում էր ինձ: Իսկ որպես Հայաստանի խորհրդարանի նախագահ՝ իմ պատասխանատվությունն ավելի է ընդգծվել: Ըստ այդմ, երբ արդեն պարզ էր քաղաքական գործընթացների զարգացման տրամաբանությունը, առաջին հայացքից ամենաճիշտ եւ ընկալելի քայլը, որպես խորհրդարանում ներկայացված ամենամեծ քաղաքական ուժի ներկայացուցիչ` լինելու էր իմ հրաժարականը: Բայց ընդհակառակը: Դարձյալ առաջնորդվել եմ նույն պատասխանատվությամբ, քանի որ կարծել եմ, որ իմ հրաժարականը կարող էր առաջացնել ավելորդ դժվարություններ: Ի դեպ, Ազգային ժողովի յուրաքանչյուր խմբակցություն ուներ ինձ անվստահություն հայտնելու իրավունք: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր խմբակցություններին ցուցաբերած բարձր վստահության համար, ինչը կրկնապատկեց իմ պատասխանատվությունը: Սիրելի բարեկամներ, չեմ թաքցնում, որ ափսոսանքով ու մտահոգությամբ եմ հեռանալու՝ մտածելով, թե արդյո՞ք ավարտին են հասցվելու այն մտահղացումները, որոնք սկսել էի. օրենսդրական նախաձեռնություններ, միջազգային համագործակցություն, խորհրդարանական դիվանագիտություն, կառուցվածքային բարեփոխումներ եւ այլն: Հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի: Հայաստանի Հանրապետության յոթերորդ գումարման խորհրդարանին մաղթում եմ օրինաստեղծ արդյունավետ աշխատանք եւ ամենակարեւորը՝ պատասխանատվություն», - ասված է Բաբլոյանի ուղերձում:

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video) «Դրա վերջն էլ է գալու, հերի՛ք ա»․ հայ կինը կոնկրետ հարցեր դրեց Լևոն Քոչարյանի առաջ (video) Ընդդիմադիր գործիչներին ծիծաղելի հիմնավորումներով կալանավորելը մեր երկրում օրինաչափություն է դարձել Ինչպես Աննա Գրիգորյանը հեգնեց Վիլեն Գաբրիելյանին (video) 2-ամյա տղան անզգուշաբար քացախաթթու է խմել և հիվանդանոցի ճանապարհին մահացել «Ալե՛ն, լավ լսիր՝ Քննչականի մոտ հերթ ես կանգնելու՝ գործ տալու համար»․ Սուրեն Սուրենյանց (video) Հայտնի է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավարի հայաստանյան այցի օրը «Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից Տո լավ էէ Ալիև՛, դե լսիր՝ քեզ ինչ սարսափելի բան եմ ասում․ Նաիրա Զոհրաբյան (video) Ես պատմության լավագույնն եմ, վերջ. Ռոնալդուն՝ իր մեծության և Մեսսիի հետ մրցակցության մասին Նիկոլն ասել է՝ պահեստում զենք ա եղել ու կամավորներին չե՛ն տվել․ Գեղամ Մանուկյան (video) Գևորգ Թորոսյանը նշանակվել է «Արդարադատություն» ըստ Ադրբեջանի. Ռուբեն Վարդանյանը «մեղավոր» է ճանաչվել 414 ռազմագերու, 1284 քաղաքացիական պատանդի խոշտանգման համար. մաս 6․ Ասեմ՝ շան գլուխը որտեղ է թաքնված․ ինչի՞ց հետո ցեմենտի գները հասան աստղաբաշխական մակարդակի․ Դանիելյան (video) Իշխանությունն ունի իրականության հետ կապ չունեցող մշակված թեզեր, որոնք ուղղակի ծիծաղելի են․ Վարդանյան Ադրբեջանցու կողմից վիրավորում ստացած Անի Ավետիսյանը կարող է դեռ երեք ամիս մնալ հիվանդանոցում «Դժվար է սովորական կրիմինալ բնութագրել, չգիտենք՝ իրականում ինչ է եղել»․ aravot.am Ուզեք, թե չուզեք, այս հարցին պետք է պատասխան տաք․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ին (video) Հիմա շատ բան է փոխվել․ կտեսնեք, որ Սամվել Կարապետյանն անելու է այդ քայլը․ Սուրեն Սուրենյանց (video) Տվյալ պահին ունեմ երկու «հրահանգ». Արթուր Դանիելյան Բանակում զարհուրելի վիճակ է․ Նիկոլը բոլոր զոհերի վրա մի բան է կպցնում․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am