Ի՞նչ է հայտարարագրել «Գորիս» ՔԿՀ–ի պետը
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի պետ Արմեն Դաշյանը մեկ բնակարան է հայտարարագրել: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած նրա՝ 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից: Ըստ ներկայացված փաստաթղթի, Արմեն Դաշյանը շարժական գույք չի հայտարարագրել:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 3 մլն դրամ:
