«Էս ի՜նչ պետություն դառանք, էս ի՜նչ ձեւ են ձեռ առնում մեր անմեղ էրեխեքի արյունը». Անահիտ Պարոնիկյան

«Ո՞նց կարելի է ներել, ես իրենց ամենավերջին մահապատիժն եմ ցանկանում» ,- համաներման մասին լսելով՝ ասաց ՊՊԾ գնդի գրավման օրը ծառայություն իրականացնելիս վիրավորված ու շաբաթներ անց հիվանդանոցում մահացած ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի մայրը` Անահիտ Պարոնիկյանը: Նրա խոսքով, եթե «Սասնա ծռերը» համաներվեն ու պատասխանատվության չենթարկվեն, ազատ արձակվեն, իրենք բողոքարկելու են ու հասնեն մինչեւ մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ինչպես գրում է aravot.am-ը, Անահիտ Պարոնիկյանին ամենից շատ զայրացրել է խմբի անդամներից Պավել Մանուկյանի հայտարարությունը, թե ինքը «ի՞նչ է արել, ժողովրդի ցասումն է ընդամենը բավարարել»: «Ո՞նց թե՝ «ես ինչ եմ արել»: Ես մինուճար տղա եմ կորցրել, հարսս ու թոռս ամեն Աստծու օր ողբում են: Մենք գիշեր-ցերեկ մղկտանք, իսկ էդ մարդասպաններն անմեղ տղերքի արյունը մարսե՞ն ու մի բան էլ համաներվեն ու շարունակեն ազատ ապրե՞լ… փորձվեն այդ մարդասպանները համաներման տակ ազատվեն կամ ինչ-որ այլ պատճառով ազատվեն… Ասում են՝ որպես ապստամբ կազատվեն, ո՞նց թե՝ որպես ապստամբ, նրանք ապստամբ չեն, խարդախ, ավանտյուրիստ մարդիկ են, մարդասպան: Էս ի՜նչ պետություն դառանք, էս ի՜նչ ձեւ են ձեռ առնում մեր անմեղ էրեխեքի արյունը: Չի էլ ամաչում՝ ՙի՞նչ եմ արել՚, գլուխդ պատին ես տվել, մարդու կյանք ես խլել, երեխեքի վիզն ես ծուռ թողել, այ ոճրագործ: Պավել Մանուկյանը թող ծաղրուծանակի չենթարկի, մի խումբ ավազակներ են, կապ չունի՝ Պավելն է կրակել, թե մյուսը»,-վրդովված ասում էր որդեկորույս մայրը:

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am