Գագիկ Ծառուկյանի անակնկալ որոշումը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն հայտնի է, որ ԲՀԿ-ն ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու է առանձին, իսկ ցուցակը գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` ենթադրվում է, որ այս տարվա դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրությունից հետո էլ, ինչպես անցած անգամներում, Գագիկ Ծառուկյանը չի ստանձնելու որեւէ պաշտոն եւ, ամենայն հավանականությամբ, չի վերցնելու նույնիսկ պատգամավորական մանդատը: Այս անգամ ԲՀԿ ցուցակի անակնկալը թերեւս կլինի այն, որ ԲՀԿ-ի քաղաքական թեւը ներկայացնող Նաիրա Զոհրաբյանը չի լինելու ընտրական ցուցակներում: Պատճառների մասին երկու կողմերն էլ լռում են:
