«Երկիր Ծիրանի» կուսակցությունը դատապարտում է կեղծ հեղափոխությունը

Ժամանակակից թվային հասարակությունում Հայաստանի Հանրապետության հետխորհրդային ավտորիտար քաղաքական համակարգի շահառուները կարիք ունեին այդ համակարգի նորացման` արդիականացման և կառավարման վերնախավի երիտասարդացման: Քառորդդարյա ավտորիտարիզմը ներկայացնող գլխավոր պաշտոնյաներից և՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը առանձին և/կամ միասնաբար սպասարկելով Հայաստանի Հանրապետության քաղաքական անկախության և արդի Հայկական պետականության շուրջ 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողությունները (անգործությունը)` պաշտոնավարումից հետո կարիք ունեին թե՛ իրենց և թե՛ իրենց ապօրինի ձեռք բերած ունեցվածքի անձեռնմխելիության և անվտանգության երաշխիքների ապահովագրման ներդրման (նրանցից յուրաքանչյուրն իր պաշտոնավարումից հետո փորձել է ապահովել իր անվտանգությունը): «Երկիր Ծիրանի» կուսակցությունը վերջին վեց ամիսների ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները գնահատում է վերը նշված համատեքստից ելնելով և արձանագրում հետևյալը: «Երկիր Ծիրանի» կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շուրջ վեց ամիսները և նրա հրաժարականը գնահատում է որպես Հայաստանի Հանրապետությունում առկա քառորդդարյա ավտորիտարիզմի կյանքի երկարաձգում` իր բոլոր բացասական և ազգային անվտանգությանը սպառնացող անկանխատեսելի հետևանքներով: Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումը ոչ միայն կրկնել է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում արատավոր երևույթները, այլև ավելի նենգաբարո` հեղափոխության փոխակերպման (իմիտացիայի) անվան տակ խեղաթյուրել է իրողությունները: Այս ընթացքն ապահովել է Սերժ Սարգսյանի լիարժեք անվտանգությունը և անձեռնմխելիությունը: Այս վեց ամիսների ընթացքում չեն ընդունվել երկրի քաղաքական և տնտեսական մենաշնորհները վերացնելու ուղղությամբ ո՛չ հայեցակարգ և ո՛չ էլ օրենքներ, մինչդեռ դրա համար առկա էին ժողովրդի թե՛ արդար պահանջը և թե՛ անվերապահ աջակցությունը: Չեն կրճատվել սուպերվարչապետական լիազորությունները: Չեն ընդունվել տնտեսական մենաշնորհները վերացնելու ուղղությամբ օրենքներ: Չի փոխվել (չի բարելավվել) հարկային և մաքսային օրենսդրությունը: Չի ընդունվել օրենք Լյուստրացիայի (գաղտնազերծման/մաքրազերծման) մասին, որը կվերաբերեր նախորդ քառորդդարյա ավտորիտար ռեժիմի կողմից իրականացված մարդու իրավունքների ոտնահարումներին, ապօրինի հարստացումներին և օտարերկրյա կառույցներին ծառայությունների մատուցմանը: Չի ընդունվել ժողովրդավարական կառուցվածք ապահովող սահմանադիր ընտրական օրենսդրություն` պահպանվել է օլիգարխիկ ընտրական (ռեյտինգային) համակարգը և կուսակցական մենաշնորհը: Չի ընդունվել Կուսակցությունների մասին սահմանադիր օրենք, որը կսահմանափակեր օլիգարխիայի մուտքը խորհրդարան և կստեղծեր պայմաններ մրցակցային քաղաքական դաշտ ստեղծելու համար: Չի վերադարձվել արցախցիներին համապետական ընտրություններում ընտրելու և ընտրվելու իրավունքը: Չի ապահովվել Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ընտրելու իրավունքի իրացումը: Չի ընդունվել Արցախում Հայկական զինված ուժերի ներկայության իրավական հիմքերը հաստատող փաստաթուղթ: Ընդունվել է կոռուպցիոն օրենք, որով պարտադիր կենսաթոշակային վճարումների անվան տակ Հայաստանի Հանրապետության բյուջեի 5-6 տոկոսը (տարեկան առնվազն 60 մլրդ դրամ) 45 տարով հանվում է` փոխանցվում է օտար երկրներում գտնվող անհայտ ծագման ֆոնդերին (օրենքը մշակվել է և ֆոնդերի ընտրությունը կատարվել է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում): Ավտորիտար ռեժիմի գլխավոր դերակատարներից Վալերի Օսիպյանը և Հունան Պողոսյանը, ովքեր բազմիցս ոտնահարել են մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները և կոծկել են հանցագործություններ, նշանակվել են երկրի բարձրաստիճան ղեկավար պաշտոններում: Վերանշանակվել են նախորդ իշխանության այնպիսի բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպիսիք են ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանը և ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Սերժ Սարգսյանի խորհրդական Վարուժան Ներսեսյանը, ով սատարել և աջակցել էր հայ-թուրքական արձանագրությունների իրագործմանը և «Մարտի 1-ի» ոճրագործության կոծկմանը նշանակվել է ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան: Սերժ Սարգսյանի կողմից կեղծիքով նշանակված Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ով թույլ էր տվել պաշտոնական կեղծիք (կեղծ փաստաթուղթ էր ներկայացրել իր` բրիտանական քաղաքացիությունից հրաժարվելու վերաբերյալ), ստացել է հովանավորություն նաև գործող իշխանության կողմից, մասնավորապես` ի դեմս Նիկոլ Փաշինյանի: Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության հարցերում Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները, որոնց ղեկավարներին նշանակել է Նիկոլ Փաշինյանը (ոստիկանապետ, ՀՔԾ պետ, ԱԱԾ տնօրեն և ՔԿ պետ), հիմնականում շարունակել են նախորդ իշխանության արատավոր գործելակերպը: Աղմկահարույց հանցագործությունների վերաբերյալ չեն իրականացվել մանրակրկիտ հետաքննություններ, համակողմանի և անաչառ նախաքննություններ, բաց դատավարություններ, յուրաքանչյուր անձ պատասխան չի տվել իր արարքների համար: Հիմնականում դրսևորվել են անձնական վրեժխնդրության փորձեր: Ձերբակալությունները և կալանավորումները կրել են ընտրովի և ցուցադրական (բեմադրական) բնույթ: Չեն արդարացվել քաղաքական հալածյալները, բանտերի դռները քաղաքական հալածյալների համար արդարացման հիմքով չեն բացվել, նրանց մի մասը հանիրավի շարունակում է գտնվել բանտախցերում, իսկ մյուս մասը` քրեական հետապնդվողի կարգավիճակում ազատության մեջ: Սպանությունների թիվը Հայկական Զինված ուժերում գրեթե նույնն է` նախորդ իշխանությունների պաշտոնավարման տարիների հետ համեմատ: Երևան քաղաքի ավագանու ընտրություններն անցկացվել են ավտորիտար ընտրական օրենսդրությամբ: Նիկոլ Փաշինյանը որպես վարչապետ` անձամբ է իրականացրել Երևան քաղաքի ավագանու ընտրությունների քարոզարշավը, որի ընթացքում, պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, հրապարակավ բռնության կոչերով, հասարակությանը բաժանելով «սևերի ու սպիտակների» և ներկայացնելով այդ ընտրությունները որպես հեղափոխության նկատմամբ վստահության հանրաքվե` խեղաթյուրել է տեղական ինքնակառավարման մարմնի ընտրական գործընթացը: Իսկ այդ ընտրություններից շուրջ մեկ ամիս անց քաղաքապետ Հայկ Մարությանի միջոցով, դատապարտելու փոխարեն, շնորհակալություն են հայտնել Երևանի քաղաքային նախորդ` Հանրապետական կուսակցության հանցավոր իշխանությանը: Կոռուպցիա ստեղծող սահմանադրական դրույթները և օրենքները չվերացնելով` Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել կեղծ հայտարարությամբ` հայտնելով հետևյալը. «Ես կարող եմ ասել, որ այժմ Հայաստանում կոռուպցիա չկա»: Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման վեց ամիսների ընթացքում մեր Հայրենիքի նախիջևանյան սահմանում թշնամին, իրականացնելով հսկայածավալ ինժեներական աշխատանքներ, երեք կարևոր կետերից մոտեցել է Երևան-Վայք-Գորիս-Կապան մայրուղուն` արձանագրելով Արենիի հատվածում շուրջ 500 մետր հեռավորություն (նախկինում այդ հեռավորությունը շուրջ 5 կիլոմետր էր): Ոստիկանական զորքը չի վերակազմակերպվել` չի դարձել սահմանապահ-դիրքապահ զորամիավորում: Հայկական զորախումբն ուղարկվել է Սիրիա: Ինչպես նախկինում` բնական գազը երկիր էր մտնում շուրջ 150 դոլարով և սպառողներին վաճառվում շուրջ 300 դոլարով, այդ նույն իրավիճակն այսօր էլ մնացել է։ Ահռելի տարբերություն կազմող գումարները թե՛ առաջ և թե՛ այսօր փաստացի շարունակում են յուրացվել: Էլեկտրաէներգիայի արտադրությունն ու վաճառքը շարունակում են գերեկամուտներ ապահովել արտադրողին: 2019 թվականի պետական բյուջեի նախագծով տնտեսական աճի կանխատեսումն ավելի ցածր է, քան 2018 և նույնիսկ 2017 թվականի փաստացի աճի հետ համեմատ: Բյուջեն չի նախատեսում կենսաթոշակների և աշխատավարձերի բարձրացում: 2018 թվականի սեպտեմբերի 22-ին Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ բնակիչների հետ հանդիպման ընթացքում կեղծ հայտարարություն է արել, որ իբրև 2019 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակների նվազագույն չափն ավելանալու է: 2018 թվականի օգոստոսի 17-ին Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում Կառավարության 100-օրյա գործունեության հաշվետվության անվան տակ հանդես է եկել կեղծ հայտարարությունով, որ իբրև «Մարտի 1-ը» բացահայտված է: Հայոց հերոսները Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան իշխանավորների կողմից շարունակվել են արժանանալ նույն արհամարհանքին` ինչպես նախորդ իշխանությունների օրոք: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում օլիգարխներ չկան և օլիգարխներից Գագիկ Ծառուկյանի հետ կնքել է համագործակցության հուշագիր: Բաղրամյան 26-ի դռները թեպետ բացվել են, սակայն այն շարունակում է գործել որպես կառավարության առաջին պաշտոնյայի նստավայր` Հանրապետության հրապարակի Կառավարության շենքի օգտագործման պայմաններում: Բաղրամյան 19-ի դարպասները նույնպես բաց են, սակայն դա չի նշանակում, որ խորհրդարանի որոշումներն ընդունվում կամ ընդունվելու են ազգային համաձայնությամբ և ի շահ հայ ազգի: Այս բաց դռների և դարպասների փոխարեն` փակ են Երևանի Պռոշյան փողոցում գտնվող Կոնդի առանձնատների և՛ դարպասը, և՛ օդային տարածքը` Նիկոլ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի համատեղ բնակավայրը, որտեղ էլ որոշվում են ընթացիկ կառավարման հարցերը` նախարարների, քաղաքապետերի (փաստացի), մարզպետների, ոստիկանապետի, ԱԱԾ տնօրենի և այլ նշանակումներ, կամ` որևէ անձի կալանավորման վերաբերյալ հարցեր և այլն: Այս տարածքը վերահսկվում է բազմաթիվ ոստիկանական ծառայողների կողմից` թե՛ գետնից, թե՛ օդից հատուկ պաշտպանվող օդային հովանոցի միջոցով: Այս տարածք են պարբերաբար այցելում տարբեր իրավապահ կառույցների ծառայողական ավտոմեքենաներ: Իսկ թե ինչ են քննարկում և որոշում այդ փակ տարածքում` հասարակությունն իմանում է Նիկոլ Փաշինյանից: «Երկիր Ծիրանի» կուսակցություն

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Ի՞նչ կասեն քաղաքացիները Փաշինյանին․ հարցում (video) «Փարամազյա՛ն, լա՞վ ես տեղավորվել Նիկոլի հետույքում»․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ովքե՞ր «փախան» պատերազմից․ Գեղամ Մանուկյանը փաստաթղթեր ներկայացրեց (video) Արցախցիների բնակապահովման խնդիրը շարունակում է մնալ օրակարգային. Մանե Թանդիլյան Աշոտ Երկաթին Նիկոլը փակի տակ է պահում, որ Սյունիքը հանձնի․ գնդապետ Հովհաննիսյան (video) «Հրապարակ». Նոյեմբերյանի ավագանին դատախազության հրահանգը չի կատարել #ՈՒՂԻՂ․ «Լափելու ու ցրթելու կուսակցություն, շա՞տ եք վախեցած»․ Խաչիկ Մանուկյան (video) Ընտրություններից մեկ շաբաթ առաջ այս զորահանդեսն ակնհայտ է ինչ նպատակ ունի. Իշխան Սաղաթելյան Մինչև հունիսի 7-ը դուք դեռ շատ եք մոտիկից ճանաչելու Փաշինյանին. Ռուբեն Մխիթարյան Իրանի դեմ ԱՄՆ-ի քայլերի պատճառով աշխարհը կարող է կանգնել մեծ տնտեսական կործանման առջև. Bloomberg ԱՄՆ-ն արդեն քաղաքական պարտություն է կրել Իրանից` ըստ չինական NetEase պարբերականի Ապառիկով հեռուստացույց գնել չկարողացող Արարատ Միրզոյանի ժիլետի գինը ավելի քան 2 մլն դրամ է. «Փաստ» Խոշոր հրդեհ. կրակի դեմ պայքարել են որդին ու հայրը. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց Սուրբ Աննա եկեղեցու միջադեպը վարչախմբի կանխամտածված սադրանքն էր․ «ՀայաՔվե» Երեխեքին տարել են ՔԿ, որ «մշակե՞ն», ճնշե՞ն, ինչու՞ չեն թողնում պաշտպանները ներս մտնեն (video) Սա ի՞նչ վիճակ է․ ՔԿ-ի դռները փակ են, Փաշինյանի հետ վիճած երեխաների դեմ ոչինչ չունեն․ փաստաբաններ (video) Դպրոցականներին ձեռնաշղթաներով բերեցին քննչական․ մեղադրանք կառաջադրեն Խայտառակ խուզարկություն․ ինչ են փնտրել քննիչները՝ Դավիթի և Միքայելի տանը (video) Ինչ է պատմում Դավիթի և Միքայելի դասընկերը տղաների մասին․ ովքեր են իրականում իրենք (video) Նախ՝ կարելի է հայելու առջև կանգնել.... Նիկոլի հերթական խաբկանքը․ ի՞նչ զորահանդես է սպասվում․ Իշխան Սաղաթելյան (video) Տնտեսության ստվարացող խոցելի միտումները Ինչպես զբոսայգին դարձրին «մակուլատուրա». «Հետք» #ՈՒՂԻՂ․ «Նիկոլը վրեժ է լուծում ջահել հայ տղերքից․ Աշոտիկը վկա»․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Իրական քաղաքականությունը միշտ ավելի բարդ է, քան գաղափարախոսական կարգախոսները. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am