Մեզ արդեն ակնհայտորեն ակնարկում են, որ կա պատերազմ սկսելու ռեալ հնարավորություն, հարկավոր է գցել-բռնել, թե սա ինչի՞ կարող է հանգեցնել։ Այս մասին այսօր ԱԺ հատուկ նիստի ժամանակ իր ելույթում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով Բոլթոնի՝ Հայաստան կատարած այցի հնարավոր հետեւանքներին։
«Հեռացող դեսպանն առաջին անգամ խոսեց տարածքներ՝ խաղաղության դիմաց բանաձեւից։ Սա մեզ համար նորույթ էր, եւ այդ ֆոնին գալիս է ԱՄՆ երկրորդ պաշտոնյան եւ խոսում է լեգիտիմ ընտրությունների արդյունքում պատուհան բացելու մասին։ Մեզ արդեն ակնհայտորեն ակնարկում են, որ կա պատերազմ սկսելու ռեալ հնարավորություն, հարկավոր է գցել-բռնել, թե սա ինչի կարող է հանգեցնել: Ինչպես նաև ինձ համար մտահոգիչ է, որ Բոլթոնը Հայաստան է այցելել Ադրբեջանից հետո։ «Համաձայնեք, որ մտահոգվելու հիմքեր կան, առավել եւս, երբ սա ներկայացվում է Իրանի շուրջ օղակը սեղմելու ԱՄՆ–ի ընգծված քաղաքականության ֆոնին»,–ասաց նա։
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը