Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվս մեկ դիտարկում հին ընտրակարգով ԱԺ ընտրությունների մասին: Այդ տխմար ընտրակարգը այնպես է գրվել, որ ԱԺ-ն արտահայտի հասարակության ոչ թե քաղաքական (լայն իմաստով՝ տնտեսական, արտաքին, անվտանգության, սոցիալական, մշակութային քաղաքականությունները) տրամադրություները, այլ ախպերական, նյութապաշտական ու այլ կարգի տրամադրությունները: Դրանից զատ, կուսակցությունների համար այնպիսի բարձր ընտրագրավ ու դրա վերադարձելիության բարձր շեմ է դրվել, որ օբյեկտիվորեն ոչ բոլորը կարող են նման ռիսկի տակ մտնել: Հիմա դե դուք ասեք՝ ինչպե՞ս են այսպիսի ընտրությունները լինելու ներկայացուցչական կամ ինչպե՞ս ասենք, որ նոր խորհրդարանը կարտահայտի հասարակական տրամադրություններն ու հասարակության քաղաքական կամքը... Ու այսքանից հետո նոր Ընտրական օրենսգիրքը տապալող ուժերն ասելո՞ւ են` մենք էլ ենք սպիտակ....
Հիշեք թե ՀՀԿ-ն ինչ էր ասում՝ մի քաղաքականացրեք Ազգային ժողովը: Այս փիլիսոփայությամբ էլ օրենքն են գրել»:
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը