Փաշինյանը՝ Ավինյանին տրամադրված դրամաշնորհների մասին
«Բացատրություն ունեմ,բայց եզրակացությունները կանեմ ուսումնասիրության արդյունքներից հետո: Հանձնարել եմ ուսումնասիրել, ուսումնասիրության արդյունքներով իմ եզրակացությունը կանեմ, չնայած նաև ունեմ բացատրություններ: ՀՀ-ում չի կարող լինել որևէ այնպիսի դրսևորում, որը կապված է կոռուպցիայի հետ: Փաստերի համադրումը վերջնական կանենք, կներկայացնեմ իմ տեսակետը», -ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի հիմնադրած «Իրիգեյթ» ՍՊԸ-ի կողմից չրի արտադրությունը զարգացնելու համար այս տարի մոտ 35 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ ստանալու վերաբերյալ նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
