Այս տարվա հոկտեմբերին հայտարարված մրցույթի արդյունքում ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մամուլի քարտուղար է նշանակվել Արփինե Զարգարյանը։
Արփինե Զարգարյանն ընտրվել է մի քանի հարյուր դիմորդներից՝ հաղթահարելով գրավոր առաջադրանքի և հարցազրույցի փուլերը: Նա պաշտոնն ստանձնում է նոյեմբերի 1-ից։
2004 թվականին ավարտելով ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը՝ Արփինեն կամավոր հիմունքներով աշխատանքի է անցել ՀՀ արտաքին գործերի նախարարությունում, որից հետո 2006 թվականին աշխատել է Վիեննայում՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) հայաստանյան պատվիրակությունում՝ որպես ՀՀ դեսպան Ջիվան Թաբիբյանի օգնական։ 2008 թվականին ուսումը շարունակել է Անգլիայում՝ Մանչեստերի համալսարանում՝ ավարտելով Եվրոպական քաղաքականության մշակման ֆակուլտետը (European Policy Making)։
Վերադառնալով Հայաստան՝ աշխատել է «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունում՝ որպես ներառական կրթության երկու ծրագրերի ղեկավար։ Այնուհետ աշխատանքի է անցել «Սիվիլնեթ» առցանց մեդիայում՝ որպես հինգ հաղորդումների, ինչպես նաև ուղիղ եթերների պրոդյուսեր։ Աշխատել է նաև BBC մոնիթորինգի հայաստանյան գրասենյակում, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամում (COAF), «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում։
Սույն թվականի ապրիլ ամսից մինչ հոկտեմբերի 31-ն աշխատել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակում։ Մայրենիից զատ, տիրապետում է պարսկերեն, անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն լեզուներին։
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը