Հակոբ Կարապետյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար
Լրագրող Հակոբ Կարապետյանը նշանակվել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար։ Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Այսօրվանից ստանձնում եմ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարի պարտականությունները։ Ձգտելու ենք մեդիայի հետ շփումներում լինել առավելագույնս բաց եւ աշխատել փոխադարձ աջակցության մթնոլորտում»,– գրել է Կարապետյանը։
