«Ցավոք , մեր երկիրը, տարբեր հանգամանքների բերումով, ժամանակ առ ժամանակ ստիպված է լինում համաներման ինստիտուտը կիրառել :Այդպես էլ չենք կենտրոնանում պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտի վրա, որը հնարավորություն է տալիս անհատական մոտեցում ցուցաբարել:Որովհետև համաներումը նկատի է ունենում հիմնականում հոդվածներ, իսկ պայմանական վաղաժամկետ ազատումն առաջին հերթին նկատի է ունենում կոնկրետ մարդուն», - կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը իրապես պետք է գործարկել:Այդ պարագայում հանրության շրջանում համաներման մեծ պահանջարկ չի առաջանա, որովհետև դատապարտյալների, նրանց հարազատների համար կանխատեսելի կլինի, թե ինչպիսի վարքի պայմաններում նրանք կկարողանան պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել», - ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ գրեթե բոլոր քրեակատարողական հիմնարկները գտնվում են խայտառակ վատ վիճակում:
«Նույնիսկ խցային պայմանները, կենցաղային, շենքային պայմանները շատ վատ վիճակում են ու մեր, ՄԻՊ-ի աջակցությամբ մենք պետք է փորձենք նաև ձեռք բերել միջազգային կազմակերպությունների աջակցությունը, որ ընդհանրապես փորձենք հրաժարվել հին ՔԿՀ-ներից, չնայած, պետք է խոստովանել, որ նոր ՔԿՀ-ն էլ, ցավոք սրտի, չի փայլում իր պայմաններով», - ասաց նա:
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը