Գյումրու թատրոնը նոր տնօրեն ունի
ՀՀ մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հրամանով այսօր վեց ամսյա ժամկետով Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրենի ժ/պ է նշանակվել թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը, որը զուգահեռ կկատարի գեղարվեստական ղեկավարի պարտականությունները։ Այս մասին հայտնում է «Առավոտ»–ը:
