«Հրապարակ» թերթը գրում է. «Կցանկանաք հետագայում մնալ Ձեր պաշտոնի՞ն, թե՞ դառնալ պատգամավոր՝ հարցրեցինք ԿԳ նախարարի ԺՊ Արայիկ Հարությունյանին։ «Կառավարության անդամները խորհրդարանական ընտրություններում մաս են կազմում իրենց համամասնական ցուցակներին։ Ես, այո, կլինեմ ցուցակում, բայցեւ համակարգը, որն այսօր ղեկավարում եմ, շատ եմ սիրում, կապվել եմ։ Կմնամ, թե ոչ, իմ որոշելիքը չէ։
Խորհրդարանական աշխատանքի որոշակի փորձ նույնպես ունեմ, որովհետեւ խորհրդարանի հետ տարբեր ժամանակներ տարբեր նախագծերի մշակմանն եմ մասնակցել»։ ՀՅԴ պատգամավորներից մեկը մտահոգություն էր հայտնել, որ մենաշնորհը ԱԺ-ում հաղթած ուժին հնարավորություն կտա օրինականացնել մարիխուանայի օգտագործումը, միասեռ ամուսնությունները՝ գումարած ռուսական ռազմաբազայի դուրսհանումը Հայաստանից․ կիսո՞ւմ եք այդ մտավախությունները։
«Գիտեք, կարծում եմ՝ մենք ունենք ընկերներ, որոնք սիրում են հողմաղացների հետ կռիվ անել՝ ստեղծել թիրախներ, անձնազոհաբար պայքարել դրանց դեմ եւ հաճույք ստանալ»։ Միասեռականների խնդրին ինչպե՞ս եք վերաբերվում։ «Ցանկացած խմբի մասին կարծիք հայտնելիս ես առաջնորդվում եմ Հայաստանի սահմանադրության պրիզմայով»։
Առավելմանրամասն՝թերթիայսօրվահամարում
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը