Դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի հայցն՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքացիական հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի` հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու պահանջի մասին: Հայցը քննող Դատավորը Լ. Սարգսյանն է: Վերջինս հոկտեմբերի 19-ին որոշում էր կայացրել Ռոբերտ Քոչարյանի կողմից ներկայացված հայցադիմումն ընդունել վարույթ և գործը նախապատրաստել դատաքննության:
