Հոկտեմբերի 28-ին հերթական ավտովթարն է տեղի ունեցել Արարատի մարզի Դարբնիկ գյուղի վարչական տարածքում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Opel մակնիշի 75 PN 005 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե էլեկտրասյանը՝ այն ամբողջությամբ դարձնելով վտանգավոր։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները, սակայն վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից՝ ասելով, որ ինքը չի տուժել, իսկ ժամանած «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության ներկայացուցիչներն էլ հայտնել էր, որ «մենք բարի կամք կդրսևորենք ու առանց փոխհատուցման մեր կողմից վնասված էլկտրասյունը կփոխենք նորով»։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված խաչմերոկը մի քանի գյուղրի բնակիչներ անվանում են մահաբեր, քանի որ գրեթե ամեն օր վթարներ են լինում։ Եղել են նաև, երբ այն ողբերգական ավարտ է ունեցել, ինչի մասին բազմիցս ֆոտոռեպորտաժ և տեսանյութ է հրապարակել SHAMSHYAN.com-ը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 30-ին, մի քանի գյուղրի բնակիչներ՝ ի նշան բողոքի, ցանկացել են փակել ճանապարհը, որպեսզի պատկան մարմիններն իրենց ուշադրության տակ վերցնեն վտանգավոր խաչմերուկի խնդիրը, տեղադրեն արագաչափ, արգելված արհեստական խոչընդոտ և տեղադրվեն երթևեկությունը կարգավորող նշաններ։ Բողոքի ակցիայի մասնակիցներին հանդիպել է ՃՈ 2-րդ սպաական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Վահան Էվինյանը և գյուղապետ Խանաղյանը, ովքեր բողոքի ակցիայի մասնակիցներին խոստացել են, որ խնդիրն իրենց ուշադրության տակ է, և իրենք նույնպ մտահոգված են այդ խնդրով և ձեռնարկվելու են անհրաժեշտ միջոցառումներ՝ սեղմ ժամկետներում խնդիրը լուծելու ուղղությամբ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը