Երեկ՝ հոկտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում անհայտ քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, ով հայտնել է, որ Աբովյան քաղաքից մի քանի կմ հեռավորության վրա՝ Երևան-Սևան ավտոճանապարհին գտնվող գազալցակայաններից մեկի վրա զինված հարձակում է տեղի ունենում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանում Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի և Ոստիկանության Աբովյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզում են, որ նույն օր, ժամը 20։30-ի սահմաններում ավտոմեքենայի գազի լիցքավորմանը սպասելու կապակցությամբ վիճաբանություն է ծագել «Պրոգազ» ՍՊԸ-ի լիցքավորող՝ Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղի բնակիչ, 50-ամյա Պերճ Հարությունյանի, Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի բնակիչ՝ 26-ամյա Արսեն Հովհաննիսյանի և մեկ այլ՝ անծանոթ քաղաքացու միջև, ինչի հետևանքով Ա. Հովհաննիսյանը, ով աշխատում է նշված ՍՊԸ-ում՝ որպես լիցավորող, քթի շրջանում ստացել է վնասվածք։ Մինչ բժիշկները բժշկական օգնություն կցուցաբերեին վիրավորին, Կոտայքի մարզի ոստիկանները տաք հետքերով պարզում են կասկածյալի ինքնությունը, ով գազալցակայանում եղել է Range Rover մակնիշի 01 ZZ 110 համարանիշի ավտոմեքենայով։ Ժամեր անց Կոտայքի մարզի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Կոտայքի բաժին է ներկայացել Երևան քաաքի բնակիչ՝ 50-ամյա Արմեն Մինասյանը, ով հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի մոտ կատարվածի մասին բացատրություն տալուց հետո բաց է թողնվել։ Փաստի առթիվ Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է նաև, որ ոչ մի կրակոց տեղի չի ունեցել,այլ ահազանգողին այդ մասին էլ մեկ ուրիշն է տեղեկացրել, ով էլ հայտնել է Ոստիկանություն։ Այսպես ասած՝ լրիվ «հայկական անպոչ հեռախոսի պատմություն՝ ծաղիկը սարքելով ծաղկեփունջ»։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը