Արտակ Բեգլարյանն ընտրվել է

Արցախի Ազգային ժողովը Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրել է Արտակ Բեգլարյանին: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Արտակ Բեգլարյանը: Իր գրառմամբ Արտակ Բեգլարյանը ներկայացրել է նաև սկզբունքները, որոնցով առաջնորդվելու է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում պաշտոնավարելու ընթացքում: «Քիչ առաջ Ազգային ժողովի կողմից ընտրվեցի ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան՝ 29 կողմ, 0 դեմ ձայներով: Ինձ համար պատիվ է այս պատասխանատու գործառույթը ստանձնել, որը կատարելու եմ ամենայն պատասխանատվությամբ: Ստորև մեջբերում եմ ելույթիցս մեկ հատված, որը լավագույնս բնութագրում է իմ ցանկություններն ու մտադրությունները. «Ի՞նչ սկզբունքներով եմ առաջնորդվելու գործունեությանս ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրվելու դեպքում… • Վստահություն հավասարապես հասարակության և իշխանությունների կողմից. իմ համոզմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանը չի կարող արդյունավետորեն կատարել իր լիազորությունները, եթե բարձր վստահություն չվայելի հավասարապես քաղաքացիների և իշխանությունների մոտ: Մարդու իրավունքների պաշտպանը նման է կամուրջի, որի հենարանները պետք է հավասարապես ամուր լինեն գետի երկու ափերում էլ, այլապես այն մի օր կփլուզվի հեղեղումներից կամ ծանրությունից: • Անաչառություն և անկողմնակալություն. ես պարտավորված եմ առավելագույնս անաչառ և անկողմնակալ լինել իմ գործունեության ընթացքում, որպեսզի կարողանամ արդյունավետորեն ծառայել մարդկանց իրավունքների պաշտպանությանը և մեր պետության հիմքերի ամրապնդմանը: Այստեղ կուզեի շնորհակալություն հայտնել «Հայրենիք» խմբակցությանը՝ ինձ վստահելու և իմ թեկնածությունն այս պատասխանատու պաշտոնում առաջադրելու համար: Այնուամենայնիվ, ես պետք է շեշտադրեմ, որ այդ վստահությունը ինձ որևէ կերպ չի կաշկանդում անկողմնակալ կերպով գործունեությունս ծավալելու, և իմ արհեստավարժ ու արդյունավետ աշխատանքը, վստահ եմ, «Հայրենիք» խմբակցության համար նույնպես լավագույն գնահատականը կլինի: Տեղեկացնեմ, որ «Հայրենիք» և «Դաշնակցություն» խմբակցությունները ցանկություն են հայտնել հանդիպել ինձ հետ՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու, և նրանց հետ ունեցել եմ արդյունավետ ու կառուցողական հանդիպումներ: Նշեմ նաև, որ այս կամ այն խմբակցության և պատգամավորի դրական կամ բացասական դիրքորոշումն իմ թեկնածության հանդեպ կրկին որևէ կերպ չի ազդելու իմ անաչառ ու բարեխիղճ աշխատանքի վրա, և ես լինելու եմ բոլորի ու յուրաքանչյուրի իրավունքների պաշտպանը: Արդարամտություն և սրտացավություն. ամեն ինչից առավել ես մարդ եմ և պարտավոր եմ մարդկայնորեն ծառայել մարդկանց: Այդ մարդկայնության մեջ մտնում է և՛ սրտացավությունը, և՛ արդարամտությունը, որոնք բխում են իմ ոսկե սկզբունքից՝ «Մարդկանց վերաբերվել այնպես, ինչպես կուզեի ինձ հետ վերաբերվեին»: Մատչելիություն և հասանելիություն. հնարավորինս կանեմ, որպեսզի շարունակաբար բարձրացնենք Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության մատչելիությունն ու հասանելիությունը հասարակության բոլոր խմբերի և յուրաքանչյուր անձի համար: Թափանցիկություն և հաշվետվողականություն. Պաշտպանի գործունեությունը պետք է խարսխված լինի հատկապես հասարակության և Ազգային ժողովի առջև թափանցիկ և հաշվետվողական աշխատանքի վրա: Դա նման է մաքուր հայելուն. ի՞նչ կմտածի այն մարդը, որը կեղտոտ հայելու մեջ կտեսնի իր պատկերի աղավաղված արտացոլանքը: Նախաձեռնողականություն. առանց նախաձեռնողականության հնարավոր չէ շոշափելի արդյունքներ արձանագրել, և այդ նախաձեռնողականությունը դրսևորելու եմ իրավունքների խախտումների և՛ վերացման, և՛ կանխարգելման, ինչպես նաև տարբեր ծրագրերի կյանքի կոչման գործում: Հետևողականություն. իմ լիազորությունների շրջանակներում ես հնարավորինս հետևողական եմ լինելու յուրաքանչյուր իրավունքի խախտում վերացնելու և յուրաքանչյուր ծրագիր իրագործելու հարցում: Ինչի՞ կնմանվի այն տունը, որի տանիքը կդրվի կիսատ շարած պատերի վրա: Միջազգային լավագույն փորձի կիրառում. քանի որ Արցախը քաղաքակիրթ աշխարհի անբաժանելի մասն է, և բազմաթիվ երկրներում կուտակված է հսկայական արժեքավոր փորձ, ես պատրաստվում եմ պարբերաբար ուսումնասիրել և տեղայնացնել այդ փորձը տարբեր հիմնախնդիրներ լուծելու համար: Վերափոխելով ժողովրդական մի ասույթ՝ նշեմ. «Ջրհորի գորտը ծովի մասին պատկերացում չի կարող ունենալ, եթե դուրս չգա ջրհորից»: Համագործակցայնություն. իմ ելույթում նշված ոչ մի նպատակ հնարավոր չէ կյանքի կոչել առանց ամենօրյա ու արդյունավետ համագործակցության՝ քաղաքացիների, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության, արտաքին գործընկերների և բազմաթիվ այլ սուբյեկտների հետ: Սակայն կուզեի առանձնացնել Մարդու իրավունքների պաշտպանի առաջնային համագործակցին, այն է՝ Ազգային ժողովը և յուրաքանչյուր պատգամավոր: Հարգելի՛ պատգամավորներ, կարծում եմ, որ ընտրելով Մարդու իրավունքների պաշտպան՝ դուք միևնույն ժամանակ յուրովի պարտավորություն եք ստանձնում շարունակաբար աջակցել ձեր վստահության քվեն ստացած անձի արդյունավետ աշխատանքին, իսկ ես, այդ բարձր քվեն ստանալու դեպքում, պարտավորվում եմ առավելագույնս համագործակցել Ազգային ժողովի, բոլոր խմբակցությունների ու յուրաքանչյուր պատգամավորի հետ՝ Արցախի Հանրապետությունում մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության կարևորագույն առաքելությունն իրագործելու ընթացքում»,- գրել է Բեգլարյանը:

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video) «Դրա վերջն էլ է գալու, հերի՛ք ա»․ հայ կինը կոնկրետ հարցեր դրեց Լևոն Քոչարյանի առաջ (video) Ընդդիմադիր գործիչներին ծիծաղելի հիմնավորումներով կալանավորելը մեր երկրում օրինաչափություն է դարձել Ինչպես Աննա Գրիգորյանը հեգնեց Վիլեն Գաբրիելյանին (video) 2-ամյա տղան անզգուշաբար քացախաթթու է խմել և հիվանդանոցի ճանապարհին մահացել «Ալե՛ն, լավ լսիր՝ Քննչականի մոտ հերթ ես կանգնելու՝ գործ տալու համար»․ Սուրեն Սուրենյանց (video) Հայտնի է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավարի հայաստանյան այցի օրը «Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից Տո լավ էէ Ալիև՛, դե լսիր՝ քեզ ինչ սարսափելի բան եմ ասում․ Նաիրա Զոհրաբյան (video) Ես պատմության լավագույնն եմ, վերջ. Ռոնալդուն՝ իր մեծության և Մեսսիի հետ մրցակցության մասին Նիկոլն ասել է՝ պահեստում զենք ա եղել ու կամավորներին չե՛ն տվել․ Գեղամ Մանուկյան (video) Գևորգ Թորոսյանը նշանակվել է «Արդարադատություն» ըստ Ադրբեջանի. Ռուբեն Վարդանյանը «մեղավոր» է ճանաչվել 414 ռազմագերու, 1284 քաղաքացիական պատանդի խոշտանգման համար. մաս 6․ Ասեմ՝ շան գլուխը որտեղ է թաքնված․ ինչի՞ց հետո ցեմենտի գները հասան աստղաբաշխական մակարդակի․ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am