Երևանի պետական բժշկական համալսարանը որոշել է ստոմատոլոգիական ֆակուլտետի լավագույն ուսանողներին տարամադրել արտոնություն: 2017-2018 թ.թ. անվանական կրթաթոշակառուների ուսման վարձը բուհը կփոխհատուցի ամբողջությամբ, իսկ գերազանցության վկայական ստացածներինը՝ 50 տոկոսով:
Ինչպես տեղեկացրին ԵՊԲՀ լրատվական ծառայությունից, համալսարանի ղեկավարությունը քննարկում է նաև եկող տարի նույն արտոնությունները տրամադրել ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողներին, այն պարագայում, երբ անվանական կրթաթոշակառուների և գերազանցությամբ ավարտածների քանակը կլինի ավելին, քան պետության կողմից տրամադրված պետական պատվերի և նպատակային տեղերը:
Որակյալ և կրթված մասնագետը միշտ էլ պահանջված է, և համալսարանը մշտապես աջակցելու է իր ուսանողներին՝ հասանելի կրթություն ստանալու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելով։
Նշենք նաև, որ բուհն այս տարի ունի 3 անվանական կրթաթոշակառուներ և 6 գերազանց առաջադիմություն ունեցող ապագա ստոմատոլոգներ:
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը