«Շոգեքարշի էֆեկտը» այդքան էլ չի աշխատելու

«Փաստ» թերթը գրում է. Ընտրական օրենսգրքի նոր նախագիծը հոկտեմբերի 29–ին Ազգային ժողովում կրկին չընդունվեց: Դեպի խորհրդարանական ընտրություններ ԸՕ գործող օրենսգրքով և ռեյտինգային համակարգով գնալու հարցը քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը մի քանի կողմերից է դիտարկում: «Նախ՝ չի բացառվում, որ տեսականորեն կարող է լինել նոր ԸՕ–ն անցկացնելու երրորդ փորձը: Չի բացառվում նաև, որ այն կարող է հաջողություն ունենալ: Բայց եթե գնում ենք գործող օրենսգրքով, բնականաբար, քաղաքական դաշտում իրավիճակ է փոխվում: Այդ առումով մի քանի կետեր կան, որոնք պետք է ընդգծել: Նախ՝ գործող օրենսգիրքը վարչապետի թիմակիցների համար վատ չէ: Շահավետ կլիներ նոր ԸՕ–ն, օգուտ կլիներ նորը, բայց գործողը վնաս չէ: Ասել, որ նրանք գործող օրենսգրքից խիստ կտուժեն, այդպես չէ: Միգուցե ձայների որոշակի կորուստ ունենան, բայց ոչ այն ահռելի չափը, ինչի մասին որոշ դեպքերում գրում են սոցցանցերում»,–«Փաստի» հետ զրույցում ասաց նա: Քաղտեխնոլոգի մյուս կետը վերաբերում է ՀՀԿ–ին: «Շատ տարածված է այն տեսակետը, որ գործող վարկանիշային ընտրական մեխանիզմի շնորհիվ ՀՀԿ–ն կարող է տեղ զբաղեցնել ԱԺ–ում: Այդպես չէ: Շատ է նշվում, որ հենց այս ԸՕ–ն է, որ 2017թ.–ին բավականին շատ ձայն ապահովեց ՀՀԿ–ի համար, բայց դա ևս այդպես չէ: Նրանց համար ձայներ ապահովեց ոչ թե գործող ԸՕ–ն, այլ ֆինանսական խթանը՝ ընտրակաշառքը: Ուղղակի այս ընտրական մեխանիզմը հարմարեցված էր նրան, որ ինչքան հնարավոր է շատ թեկնածու լինի, ինչքան հնարավոր է շատ ընտրակաշառք բաժանվի: Շատ դեպքերում հենց այդ պատճառահետևանքային շեշտադրումներն են խախտվում, ինչը ցույց են տալիս թեմայի շուրջ արված գրառումները: Հիմա շատ հարցերում կարող ենք վարչապետին քննադատել, բայց մի հարցում՝ ոչ. նա կատեգորիկ և խստորեն արգելում է ընտրակաշառքի բաժանումը, իսկ եթե ընտրակաշառք չի բաժանվում, ապա ՀՀԿ–ն չի կարող գործող ԸՕ–ով իրենց համար բավականին բարձր տեղ ապահովել ապագա ԱԺ– ում: Ավելին, շատ հավանական է, որ ապագա խորհրդարանում իրենք տեղ չունենան»,–ասաց նա՝ հավելելով, որ ԲՀԿ–ի համար գործող օրենսգիրքը նույնպես վատ չէ: «ԲՀԿ–ն ցանցային կառույց է, ունի նաև քաղաքական գործիչներ, որոնք մարզերում հեղինակություն ունեն: Համարժեք աշխատանք տանելու դեպքում, բնականաբար, նրանք ներկայացված կլինեն խորհրդարանում: Եթե նոր ԸՕ–ն անցներ, ԲՀԿ–ի համար ևս լավ կլիներ, բայց գործող օրենսգիրքը նույնպես վատ չէ»,–նշեց նա: «Բավականին բարդանում է այլ քաղաքական ուժերի հետագա քաղաքական ճակատագիրը, որովհետև եթե համամասնական ընտրակարգն ընդունվեր, ապա քաղաքական ուժերի համար աշխատելու էր, այսպես ասած, շոգեքարշի էֆեկտը: Այսինքն, գլխավորելով ցուցակը՝ բավականին հայտնի քաղաքական գործիչն իր հեղինակությամբ այդ ցուցակը տանելու էր ԱԺ: Բայց վարկանիշային ընտրակարգի դեպքում այդ էֆեկտը այդքան էլ չի աշխատելու: Ուզեն–չուզեն՝ ստիպված են 13 ընտրատարածքներում թեկնածու առաջադրել, ինչը բավականին լուրջ խնդիր է, որովհետև Հայաստանում կուսակցությունները շատ դեպքերում ուղղակի չունեն հեղինակավոր գործիչներ, որոնց ընտրացուցակներում ընդգրկելով՝ կարողանան ընտրատարածքներում բավականին շատ ձայներ հավաքել: Թվաքանակ, իհարկե, ունեն, բայց նրանք ակտիվ գործիչներ չունեն, և հիմա, ուզեն, թե՝ ոչ, շատ դեպքերում ստիպված են լինելու դաշինքներ ձևավորել»,–նշեց նա: Անցում կատարելով մյուս հանգամանքին՝ Արմեն Բադալ յանը նշեց. «Եթե նոր ԸՕ–ն ընդունվի, ապա իշխանական թիմը, որն արդեն հայտարարում է, որ ԱԺ արտահերթ է գնալու «Իմ քայլը» դաշինքով, ամբողջովին կախված է լինելու վարչապետից: Գործելու է վերոնշյալ շոգեքարշի էֆեկտը և նրանք, ոչինչ չանելով, որպես վարչապետի շոգեքարշից կախված վագոն, մտնելու են ԱԺ: Գործող օրենսգրքով այդպես չի լինելու: Ուզեն–չուզեն ընտրատարածքներում պետք է իրենց նախընտրական կամպանիան իրականացնեն թե՛ կուսակցության, թե՛ իրենց համար: Եվ այստեղ մի հետաքրքիր հանգամանք կա. եթե ընդունվում է նոր ԸՕ– ն, ապա հայտնվելով խորհրդարանում, նրանք ամբողջովին պարտական և կախված են լինում կուսակցության ցուցակը գլխավորած անձից՝ վարչապետից: Իսկ եթե հին օրենսգրքով, ապա պայմանականորեն հիսուն տոկոսով են կախված լինում վարչապետից, իսկ մնացած հիսունը՝ իրենց աշխատանքից: Բացի այդ՝ «Իմ քայլը» դաշինքի մի քանի թեկնածուներ մեկ ընտրատարածքում են լինելու և ուզեն, թե՝ ոչ, միմյանց դեմ են մրցակցելու: Անկախ իրենցից, դա բերելու է այդ դաշինքի ներսում ժողովրդավարության տարածմանը»: Նրա խոսքով, մի քանի թեկնածուների մրցակցությունը դրական արդյունք է ունենում, և ավելի լավ է, քան մրցակցության բացակայությունը: «Իսկ ինչ վերաբերում է ներկուսակցական բախումների հնարավորությանը, ապա այս համատեքստում այդ հանգամանքը դրական իմաստով պետք է հասկանալ: Օրինակ՝ ԱՄՆ– ում նախագահական ընտրություններին մենք ականատես ենք եղել, թե հանրապետական կամ դեմոկրատական թեկնածուներն ինչպես են իրենց կուսակցության ներսում խիստ բախումների գնում: Ներկուսակցական մրցակցությունը բերում է կուսակցության ժողովրդավարությանը: Երկրորդ՝ կուսակցության մեջ հաղթում է քաղաքականապես ուժեղը, և այդ քաղաքականապես ուժեղը, որը գնում է ԱԺ, պետությունն է ուժեղացում, իսկ տնտեսությունը դարձնում ավելի մրցունակ: Ներկուսակցական բախման բացասական երանգը 2017թ. ԱԺ ընտրությունների ժամանակ էր, բայց ՀՀԿ թեկնածուների միջև այդ բախումը քրեաօլիգարխիկ բախում էր: Հիմա քրեաօլիգարխիկ բաղադրիչը հանում ենք, ստացվում է՝ քաղաքական բախում կամ մրցակցություն, ինչը միայն դրական է երկրի զարգացման համար»,–եզրափակեց քաղտեխնոլոգը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 63 անգամ
Լրահոս
Հայաստանի ու Իրանի միջև սահմանը խաղաղության սահման է. Խալիլ Շիրղոլամին այցելել է սահմանային անցակետ Եկեղեցում միջադեպից հետո երիտասարդների նկատմամբ հարուցված քրեական գործը բազմաթիվ հարցեր է առաջացնում Նիկո՛լ, դու չգիտե՞ս՝ Վարդան Ղուկասյանն ինչ է արել․ Խաչիկ Մանուկյան (video) Ինչու են Արայիկ Հարությունյանին խաբում ԿԳՄՍ և էկոնոմիկայի նախարարները. Երկիր Փաստաբաններին շուրջ մեկ ժամ թույլ չէին տալիս մուտք գործել իրենց պաշտպանյալների մոտ. Գեղամ Մանուկյան Թրամփն Իրանի հարցով ծանր վիճակում է․ որոշումը կկայացվի մինչև ապրիլի 5-ը․ Երվանդ Բոզոյան (video) Դավիթ Մինասյանին կալանքի միջնորդություն է ներկայացվել․ նրան տեղափոխել են դատարան Նիկո՛լ, գիտես չենք հասկանու՞մ՝ թոշակներն ինչու բարձրացրիր․ թոշակառուներ (video) Քիչ ծխի ու արցախցիների համար նախատեսված ուտելիքները քիչ կեր. Տեր Զարեհը խայտառակեց Արման Սարոյանին (video) Միքայել Մինասյանն ունի մեղադրյալի կարգավիճակ 18 տարեկան Միքայելն ազատ արձակվեց. կիրառվել է բացակայելու արգելք Գևորգ Գևորգյանն ազատ արձակվեց ՔԿ-ից Եղբայրներից Միքայելն ազատ արձակվեց․ ինչ ասաց փաստաբանը (video) «Քաղաքացին ճշմարտությունը շպրտեց նիկոլականների երեսին․ քար լռություն էր»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ավտովթար-վրաերթ՝ Երևանում․ բախվել են Lexus-ը և Hongqi-ն․ վերջինը հայտնվել է մայթին․ կա 5 վիրավոր Փաշինյանը կմեկնի Ռուսաստան Խնդրում ենք երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ․ նամակ՝ ՀՀ պետական մարմիններին Պատիժ, որի հետևից մինչև վերջ գնալու է Ռոբերտ Քոչարյանը․ Խաչիկ Մանուկյան (video) Ժողովուրդը քեզ ատում ա, Նիկո՛լ, ռա՛դդ քաշի, գնա՛․ զոհվածի մայր (video) Շատ ամոթ է, որ 50 տարեկան մարդը եկեղեցում նման սադրանքների է դիմում. խնդիր է լուծում. Նարեկ Պարոնյան (video) «Նիկո՛լ, Աննային փախցրիր, դու չես հասցնելու, ես հետևիցդ գալու եմ»․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) #ՈՒՂԻՂ․ Ինչու՞ ընտրություններում Փաշինյանը շանս չունի վերընտրվելու․ թվերով ասեմ․ Երվանդ Բոզոյան (video) Ի՞նչ կասեն քաղաքացիները Փաշինյանին․ հարցում (video) «Փարամազյա՛ն, լա՞վ ես տեղավորվել Նիկոլի հետույքում»․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ովքե՞ր «փախան» պատերազմից․ Գեղամ Մանուկյանը փաստաթղթեր ներկայացրեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am