ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մանդատը ում է տրվելու
ՀՔԾ-ում քննվող «Մարտի 1»-ի քրգործով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է ՀՀ սահմանադրական կարգը: Խաչատուրովը 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Այսօր Հայաստանի ԱԳ փոխնախարար Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով Յուրի Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչելուն, նշել է, որ զերծ կմնամ որեւէ բան ասել այս հարցի շուրջ: Հարցին՝ արդյոք գլխավոր քարտուղարի մանդատը մնալու է Հայաստանին, Ռուբինյանը նշեց. «Մոտ ժամանակներս ամեն ինչ պարզ կլինի»:
