Արտակարգ. կինը սուպերմարկետում է ծննդաբերել
Օմսկի մարզի Նազիվաևսկա քաղաքի բնակչուհին ծննդաբերել է «Նիզկոցեն» խանութում: Խանութի աշխատակիցների խոսքով՝ ծնունդն ընդունել են գանձապահը և հղի կնոջ երկու ընկերուհիները: Երեխան լույս աշխարհ է եկել մինչև բժիշկների ժամանելը, նրան Իվան են անվանել: Ինչպես նշվում է` Իվանը 28-ամյա կնոջ արդեն վեցերորդ երեխան է:
