Սամվել Բալասանյանի ավագ որդին՝ ԲՀԿ ռեյտինգային ցուցակո՞ւմ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը ավագ որդուն՝ Միսակ Բալասանյանին, կրկին դեպի քաղաքականություն է մղում՝ այս անգամ փոխելով մարտավարությունը: Բալասանյանների ընտանիքին մոտ կանգնած մեր աղբյուրի տեղեկացմամբ՝ Միսակ Բալասանյանը պատրաստվում է առա­ջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցել՝ վարկանիշային ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրվելով, իսկ ուշագրավն այն է, որ քաղաքապետի որդին, ըստ սցենարի, հանդես է գալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից: «Ինչքան տեղյակ եմ՝ անգամ պատրաստվում են շտաբ բացել, գրասենյակ ունենալ»,- ասաց մեր աղբյուրը: Որքանով են ճիշտ տեղե­կությունները՝ փորձեցինք պարզել հայր և որդի Բալասանյաններից, սակայն երկուսն էլ մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին: Զրուցեցինք ԲՀԿ Գյումրու տա­րածքային կառույցի ղեկավար Արմեն Բադեյանի հետ: Կուսակցության կառույցի ղեկավարը նշեց, որ այս օրերին շատ քաղաքացիներ են կուսակցությանն անդամագրվելու ցանկություն հայտնել: «Բայց նման ինֆորմացիա ես չու­նեմ: Ինձ մոտ նման տեղեկություն չկա: Կուսակցությանն անդամագրվելու հայտ ներկայացնել հնարավոր է նաև կենտրոնական գրասենյակում, դրա համար ոչինչ հստակ ասել չեմ կարող»,- քաղաքապետի որդու հետ կապված՝ նշեց Արմեն Բադեյանը: Հիշեցնենք, որ Միսակ Բալասանյանին է պատկանում Գյումրու գարեջրի գործարա­նը: Նա դեռևս 2017 թվականի ԱԺ ընտրություններում Հանրապետական կուսակցության Շիրակի մարզի ռեյտինգային ցուցակում տեղ զբաղեցնելու փորձեր էր անում, բայց կարճ ժամանակ անց մտադրությունից հրաժարվեց և առաջարկեց իր փոխարեն առաջադրել կրտսեր եղբորը, որը նույնպես չընդունվեց ՀՀԿ վերնախավի կողմից»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 136 անգամ
Լրահոս
COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video) «Դրա վերջն էլ է գալու, հերի՛ք ա»․ հայ կինը կոնկրետ հարցեր դրեց Լևոն Քոչարյանի առաջ (video) Ընդդիմադիր գործիչներին ծիծաղելի հիմնավորումներով կալանավորելը մեր երկրում օրինաչափություն է դարձել Ինչպես Աննա Գրիգորյանը հեգնեց Վիլեն Գաբրիելյանին (video) 2-ամյա տղան անզգուշաբար քացախաթթու է խմել և հիվանդանոցի ճանապարհին մահացել «Ալե՛ն, լավ լսիր՝ Քննչականի մոտ հերթ ես կանգնելու՝ գործ տալու համար»․ Սուրեն Սուրենյանց (video) Հայտնի է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավարի հայաստանյան այցի օրը «Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am