Աճուրդը չկայացավ

Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի  ընդունման երկրորդ փորձը անհաջող ավարտ ունեցավ եւ փոփոխված նախագծի ընդունման համար ընդամենը մեկ ձայն պակասեց: Նախագծի տապալման մեղքը  մեծ հաշվով կոտրվում է ՀՅԴ խմբակցության վրա, որի երկու պատգամավորներ Ռոմիկ Մանուկյանն ու Անդրանիկ Կարապետյանը բացակայում էին, փոխարենը Ծառուկյան խմբակցությունը ոչ մի բացակա չտվեց, Ելք-ին միացան նաեւ այն ՀՀԿ-ականների մեծ մասը, որոնք միացել էին արտահերթ ընտրությունների նախաձեռնությանը: Փաստացի ՀՅԴ-ն կարող էր առնվազն ապահովեր նոր ԸՕ-ի ընդունումը, քանի որ դա ձեռնտու էր նախեւառաջ հենց իրեն: Դդեռ անցյալ տարվա ընտրություններին ընդառաջ հին ընկերները նեղսրտում էին, որ ռեյտինգային ընտրակարգը անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում իրենց՝ որպես գաղափարական ուժի եւ այն կուսակցությունների միջեւ, որոնք տնօրինում են ֆինանսական ռեսուրսների: Վերջերս էլ ՀՅԴ-ականները արտահերթ ընտրությունների նախապայման էին առաջ քաշում նոր ԸՕ-ի ընդունումը: Հետեւաբար բոլոր միջոցները պետք է ձեռք առնեին ԸՕ-ում փոփոխությունները կյանքի կոչելու համար: Իիսկ բացակա պատգամավորները հանուն արդարության խորհրդարանի այն պարտաճանաչ պատգամավորնեի թվում են, որոնք հազվադեպ են բացակայում, այնպես որ այս անգամվա բացակայությունը որոշակի թերահավատություն էր առաջացնում: Խմբակցության ղեկավար Արմեն Ռռուստամյանը այս առիթով լրագրողներին փոխանցեց, որ ՀՅԴ-ի կողմից սաբոտաժ չի եղել.«Եթե մի բան երկու անգամ չի ստացվում, նշանակում է, որ ինչ-որ բան սխալ է արվել: Քանի որ դրած էր դեկտեմբեր ամիսը եւ ամեն ինչ հարմարեցվում է դրան, այսպիսի բաներ պետք է տեղի ունենան: Հիմնական պատճառը թողած` ուրիշ տեղեր են ման գալիս: Ի՞նչ սաբոտաժ, եթե մեր 7 հոգուց 5 հոգին կողմ է քվեարկել: Եթե սա սաբոտաժ է համարվում, որ հարյուր տոկոսանոց մասնակցություն չկա, ուրեմն բոլոր այն օրենքները, որտեղ 105 հոգով չեն քվեարկել, սաբոտաժ է եղել: Ակնհայտ է, չէ՞, որ սաբոտաժի մեղադրանքը օդից վերցրած է»,-ասում է Ռուստամյանը: Սակայն ժամկետների վերաբերյալ Ռուստամյանի պատճառաբանությունը մեղմ ասած համոզիչ չէ, որ ԸՕ նախագծի տապալումը թերեւս պետք է պայմանավորել հենց այդ գործոնով: Վարչապետի պաշտոնից Նիկոլ Փաշինյանը հրաժարական է ներկայացրել, առաջին ընտրությունը արդեն չի կայացել, խորհրդարանը նոյեմբերի երկուսին Սահմանադրության սահմանած կարգի համաձայն երկրորդ անգամ վարչապետ կընտրի եւ ըստ ամենայնի դա էլ չի կայանա ու ԱԺ-ն իրավունքի ուժով կցրվի: Այնպես որ ԸՕ ընդունել-չընդունելը որեւէ կապ չունի այն փաստի հետ, որ վարչապետը արտահերթի ժամանակ է սահմանել դեկտեմբերը: Ավելի ազնիվ ու համոզիչ է  խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանի բացատրությունը: Նա ասում է՝ ինչպես կարելի է Դաշնակցությանը մոռանալ առաջարկությունների փուլում և հիմա ամեն ինչում մեղադրել Դաշնակցությանը։Նա չի պարզաբանում, թե ինչ առաջարկությունների մասին է խոսքը, սակայն  պարզից էլ պարզ է, որ այդ բառը բազմանշանակ իմաստ է կրում ՀՅԴ-ի դեպքում, որտեղ միգուցե հասկացել են, որ իրենց գնացքը գնացել է ու ռեյտինգայինով, թե առանց այդ մոդելի այլեւս շանս չունեն խորհրդարան անցնելու: Այս պարագայում այլ ելք չի մնում, քան  աճուրդի հանել իրենց ձայները, դրա դիմաց որոշակի ու հստակ ակնկալիքով: Տիկին Կյուրեղյանի խոսերից պարզ է դառնում, որ իշխանությունը նրանց հետ գործարքի չի մտել, իսկ իրենք էժանով, առավել եւս ձրի ծախվողը չեն: Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ այլեւս նույն հարցով արտահերթ չեն հրավիրի, իմաստ չկա,իրենք կարող են ռեյտինգային մոդելով էլ գնալ ընտրության, սա կնշանակի, որ իշխանությունը մերժում է ՀՅԴ-ին եւ չի պատրաստվում բեռ անի իր ուսերին: Անի Սահակյան

դիտվել է 66 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am