«Հրապարակ» թերթը գրում է. «Ճանապարհային ոստիկանության ծառայության Վանաձորի ստորաբաժանման աշխատակիցները դժգոհ են իրենց աշխատանքային պայմաններից: Նրանք այնքան վրդովված են, որ նույնիսկ եկել-հասել են Երևան՝ ոստիկանապետին իրենց բողոքը հայտնելու:
ՃՈ աշխատակիցները բողոքում են իրենց վիճակից: Նրանք իրենց բնակության վայրերից կիլոմետրեր հեռու են ծառայում, բայց ամեն օր գնում-գալիս են աշխատանքի, կաշառք չկա, աշխատավարձերն էլ չեն բավականացնում գնալ-գալու ճանապարհածախսին: Լավ մեքենաները ծանոթով են բաշխվում: Եթե ծանոթ չունես, հաճախ փչացող տրանսպորտային միջոցով ես աշխատանքի գնում: Նորոգելու համար գումար չկա:
«Հեղափոխությունից հետո միայն ասում են, որ իբրև բան է փոխվել: Է՛լ կաշառքներ, է՛լ հովանավորչություն, է՛լ ծառահատումներ՝ ամեն ինչը մնացել է նույնը»,- հայտնում է մեր աղբյուրը: Վալերի Օսիպյանը նրանց չի ընդունել, իր աշխատակազմից մեկին հանձնարարել է ընդունել վանաձորցիներին: Կիրակի օրն ընդունելությունը կայացել է: ՃՈ աշխատակիցներին խոստումներ են տվել, և նրանք որոշել են առայժմ սպասել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը