«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախկին իշխանությունների ներկայացուցիչների կողմից կաշառք պահանջելու եւ ստանալու մասին գործարար Սիլվա Համբարձումյանի դիմումների հիման վրա քրեական գործեր են հարուցվել: Այդ գործերից մեկի շրջանակներում կալանավորվել է մեկ այլ գործարար՝ Սամվել Մայրապետյանը, որը մեղադրվում է կաշառք ստանալուն օժանդակելու մեջ:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Համբարձումյանը իրավապահներին ասել է, որ փոխանցումը արել է բանկային հաշվի միջոցով, եւ ներկայացրել փոխանցման կտրոնի բնօրինակը: Դրանից հետո էլ Մայրապետյանին կալանավորել են:
Մեկ այլ քրեական գործ կա քաղաքաշինության, հետո բնապահպանության նախկին նախարար, հիմա ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանի՝ Բուլկի Արամի դեմ: Սակայն, ըստ մեր աղբյուրների, գործը նրան կալանավորելուն դեռ չի հասել, քանի որ Համբարձումյանը ներկայացրել է փոխանցման կտրոնի ոչ թե բնօրինակը, այլ պատճենը:
Պատահական չէ, որ օրերս ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ առանց անուններ տալու հայտարարել էր, թե պատգամավորին առնչվող կաշառքի վերաբերյալ գործով սպասում են թղթի պաշտոնական պատասխանի: Փաստորեն, ճակատագրի հեգնանք է սա:
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը