Բացառիկ տեսանյութ՝ ինչպես է երեկ՝ հոկտեմբերի 29-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում, ժողովրդին հայտնի «Ռադիոմաշ»-ի հարևանությամբ տեղի ունեցել 7 ավտոմեքենաների մասնակցությամբ խոշոր ու շղթայական ավտովթարը, ինչի հետևանքով որոշ ժամանակ նշված հատվածում երթևեկությունը ոչ միայն կաթվածահար էր եղել, այլ վերածվել էր »աջափսանդալի»:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 29-ին խոշոր ու շղթայական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:10-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ ժողովրդին հայտնի «Ռադիոմաշ»–ի խաչմերուկում, բախվել էին Honda Passport մակնիշի 19 ԼԼ 552 համարանիշի, ЗИЛ մակնիշի 04 ՏԼ 102 համարանիշի, Mercedes մակնիշի 35 AR 076 համարանիշի, Mercedes մակնիշի 15 ԼՕ 284 համարանիշի, ГАЗель մակնիշի 50 50 Տ համարանիշի, Opel մակնիշի 35 DV 174 համարանիշի, Mercedes մակնիշի 64 XX 666 համարանիշի, ավտոմեքենաները:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկային:
Դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, ովքեր հոսանքազրկել էին ավտոմեքենաները, փակել գազաբալոնները:
Ժամանել էին նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխացնել էր Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր հետաքննչական խումբը, որտեղ փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում էր վարորդների ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը