Analitik.am-ի զրուցակիցն է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը.
Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանում ներքաղաքական փոփոխություններ են տեղի ունեցել, հետևաբար դրանք կարող էին ազդել նաև արտաքին քաղաքականության վրա, նախ սկսենք նրանից, թե ի՞նչ կարծիք ունեք այս պահին Հայաստան-Իրանհարաբերությունների մակարդակի մասին, ինչպե՞սեք դրանք գնահատում:
Ընդհանուր առմամբ, հաշվի առնելով ՀՀ-Իրան հարաբերությունների կարևորությունը ՀՀ-ի և Իրանի համար՝ հարաբերություններն այս պահին կարելի է բնութագրել՝ որպես սպասողական: Միգուցե կողմերը փորձում են հարմարվել և հասկանալ մեկը մյուսին: Հայկական կողմից Իրանի նկատմամբ ունեցած դիրքորոշումները պաշտոնական մակարդակում կարծես թե չեն փոխվել, բայց ակնհայտ է, որ իրանական կողմում փորձում են հասկանալ ՀՀ-ում տեղի ունեցածը: Այս առումով շատ կարևոր է, որ մենք կարողանանք բացատրական աշխատանքներ տանել իրանական կողմի համար, քանի որ միայն հեղափոխություն բառն իրանական կողմին ոչինչ չի ասում: Հատկապես, եթե հաշվի առնելու լինենք, որ իրանցիների պետական ընկալումներում հեղափոխությունը պետք է լինի բացառապես իսլամական, հետևաբար իրանցիների համար Հայաստանում ընկալելի հեղափոխություն տեղի չի ունեցել: Այս պահին շատ կարևոր է իրանցիների համար ընկալելի տեղեկատվություն տրամադրելը՝ հատկապես այն շեշտադրմամբ, որ անկախ ՀՀ-ում եղած փոփոխություններից՝ լինի դա իշխանության կազմում, թե հասարակական տրամադրությունների շրջանում, ՀՀ-Իրան հարաբերությունները գտնվում են նման ազդեցությունների դաշտից դուրս՝ նկատի ունենալ դրանց կենսական բնույթը թե՛ ՀՀ-ի, թե՛ Իրանի համար
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը