«Ի՞նչ ասեմ այդ խղճուկին․․․ Այ քաղաքական թափոն․․․». Գևորգ Պետրոսյան

Գևորգ Պետրոսյանի հրապարակումը. «Մի տարաբախտ երկոտանի երեկ իր երեկոն սպառել է այս ու այն լրատվամիջոցին աղերսելով, որ լուրեր տարածեն՝ առ այն, թե Ընտրական օրենսգրքի տապալնան պատճառն իմ՛ ՀՀ օրենքներից անտեղյակությունն է եղել․․․ Ողբալի բարբաջանք․․․ Ամեն ինչ եղել է հրապարակային, և բոլորն ամեն ինչ գիտեն․․․ Ինձ ընդամենը տրվել է երկու հարց, որից մեկի հեղինակը՝ պարոն Ռուստամյանը, հետո հայտարարեց, որ ինքը սխալմամբ այլ տեքստ է վկայակոչել, իսկ մյուս դաշնակցականի այն դժգոհությանը, որ անհամաչափ մոտեցում կա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և տեղամասային հանձնաժողովների անդամներին ներկայացվող պահանջների նկատմամբ, այո, ես պատասխանել եմ, որ, անշուշտ, այդտեղ խախտված է առավել պատասխանատու պաշոնում առավել խիստ պահանջներ ներկայացվելու սկզբունքը, ինչը բխում է մեր հանրային ծառայության բարելավման ընդհանուր տրամաբանությունից։ Որևէ այլ բովանդակային հարց ինձ չի տրվել․․․ Ու հասկանում եք՞ ապսուրդը․․․ Իր հետագա կարգավիճակի անորոշությունից ցնորքի մեջ հայտնված այդ հիմարն Ընտրական օրենսգրքի տապալումը վերագրում է ինձ․․․ ասենք՝ ես այնպես ներկայացրեցի նախագիծը (ինչը ես համարյա չեմ էլ ներկայացրել, քանի որ այն արդեն ներկայացվել էր և հանձնաժողովներում, և լիագումար նիստում), որ ասենք՝ դաշնակցկան գործընկերները չդիմացան այդ ներկայացմանն ու լքեցին դահլիճը (որքան գիտեմ՝ իրենք չէին էլ ներկայացել) , իսկ հանրապետական փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանն ու իր կուսակցական գործընկերներն էլ մտքափոխվեցին ու դեմ քվեարկեցին․․․ Ի՞նչ ասեմ այդ խղճուկին․․․ Այ քաղաքական թափոն․․․ Հա, մի բան էլ․ եթե ամեն ինչ այդպես էր, բա քսանից ավելի լրատվամիջոցներ ինչու՞ էին հենց նիստից հետո պաշարել ինձ ու ամենատարբեր հարցերը տալիս․․․ բա չէին հասկացել՞, որ ես իրավաբանությունից հեռու մարդ եմ․․․ թե՞ պետք է երեկոն իջներ, նոր հասկանայի՞ն այդ մասին․․․ Ես կարող է՝ չիմանամ, թե ինձ որտեղից են օգնում, բայց հաստատ գիտեմ, թե որտեղից են խփում․․․ Մնացածը՝ հաջորդիվ․․․»

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am