Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում, դիմելով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, գրել է.
«Մարդկայնորեն հասկանում եմ առողջապահության նախարարի ռեակցիան, իր հիվանդության վերաբերյալ հրապարակումների մասով և գտնում եմ, որ մեր ԶԼՄ-ները պետք է վերջ տան մարդու անձնականի հետ կապված հրապարակումներին (էական չէ հիմնավոր, թե անհիմն):
Հարգելի՛ լրագրողներ, նման նյութերը գրելիս միշտ պատկերացրեք, որ նման բան կարող է գրվել Ձեր կամ Ձեզ համար շատ թանկ մարդու մասին:
Այսքանով փակենք այս թեման...
Բայց, հարգելի պարոն նախարար, ես կուզենայի խոսել այլ թեմաների մասին: Թեև Դուք ազատեցիք աշխատանքից Ձեր ընկեր Նարեկ Վանեսյանին, սակայն ոչ թե դատապարտեցիք նրա լկտի պահվածքը բժշկական համալսարանում, այլ մի բան էլ մուննաթ եկաք բաց նամակ գրողների վրա, որ «այդ քայլը Ձեր դեմ էր ուղղված»: Կարծում եմ, որ Ձեր դեմ ուղղված էին բացառապես Ձեր ընկերոջ քայլերը..․ և ուրիշ ոչ մեկինը:
Ես արդեն մի քանի ամիս է՝ ուշադիր հետևում եմ կառավարության գործունեությանը և, հավատացեք, այնքան բողոք, ինչքան Ձեր գործունեության հետ կապված է եղել (հատկապես ոլորտի մասնագետների կողմից), ոչ մի նախարարի կամ ոլորտի ղեկավարի հետ կապված չի եղել: Նման պարագայում երևի թե արժե հիշել Չերչիլի խոսքերը, որ «աշխարհը, երկիրը կամ ընտանիքը փոխելու փոխարեն, նման իրավիճակում միգուցե արժի փոխել Ձեզ:
Հարգանքներով Կարեն Քոչարյան»։
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը