Ռուս հասարակական գործիչ, Եվրասիական շարժման ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը ԼՂ հակամարտության կարգավորման շրջանակում անդրադարձել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի Անդրկովկաս կատարած այցին: Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը բացարձակապես հետաքրքրված չէ հակամարտության խաղաղ կարգավորմամբ և որ լարվածության ավելացումը հակաիրանական քաղաքականության համատեքստում ձեռնտու է ԱՄՆ-ին: «Հակամարտության կարգավորման կառուցողական երկխոսությանը վերադառնալու համար կարևոր է այն երկրների մասնակցությունը, որոնց վրա տվյալ հակամարտությունն անմիջականորեն ազդում է: Խոսքը Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի մասին է»,-շարունակել է Դուգինը, որի կարծիքով՝ միանգամայն անընդունելի է այն փաստը, որ «ԼՂ-ից ամբողջությամբ վտարվել են ադրբեջանցիները»: «Դա միանշանակ անընդունելի է, ու նման դրությունն անպայման պետք է փոխվի: Սակայն տվյալ դիրքորոշումն ուղղված չէ հայկական կողմի դեմ: Հայ-ռուսական կամ ռուս-ադրբեջանական հարաբերությունները չի կարելի դիտարկել ղարաբաղյան հիմնախնդրի համատեքստում»,-եզրափակել է Դուգինը:
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը