Զավեշտ. Ադրբեջանում կրկին ասֆալտապատել են գյուղատնտեսական տարածքը, որ Ալիևը չցեխոտվի. նկարներ
Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է երկրի Գախի շրջան, որտեղ նրան ներկայացրել են գյուղատնտեսական աշխատանքները։ Տարածքի պատասխանատուները կրկին ասֆալտապատել են հողածածկույթը, որ Ալիևի ու նրա տիկնոջ ոտքերը չցեխոտվեն:
Լուսանկարներն ուշադիր ուսումնասիրելիս կարելի է տեսնել, որ նոր ասֆալտ է փռվել այն հատվածում, որտեղ Ալիևները պետք է լուսանկարվեին թփերի ֆոնին։

