Մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ ևս մեկ գործ

Փաստաբան Վահե Գրիգորյանն Facebook-ի իր էջում գրում է. «2008թ. մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ ևս մի գործ՝ Գասպարին ընդդեմ Հայաստանի (2-րդ գործը), այսօր հաղորդակցվել է Հայաստանի կառավարությանը։ Դատարանը սույն գործը հաղորդակցել և քննելու է այն հարցերի շուրջ, թե արդյոք պահպանված են եղել արդար դատաքննության պահանջները Վարդգես Գասպարիի դեմ քրեական մեղադրանքի գործով։ Մասնավորապես` -արդյոք դիմողի դեմ մեղադրանքի գործով դատաքննությունն արդար է եղել և արդյոք կողմերի հավասարության սկզբունքը պահպանվել է դատավարության ընթացքում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ պրն․ Գասպարիի դեմ մեղադրական դատավճիռը հիմնված է եղել բացառապես ոստիկանների ցուցմունքների վրա (նույն դատավարության ընթացքում ուսումնասիրված մի տեսանյութով փաստվել էր, որ դիմողի դեմ ցուցմունք տված այս երկու ոստիկանների ցուցմունքներն իրականությանը չեն համապատասխանել)․ – արդյոք դիմողին հնարավորություն է ընձեռվել իր վկաներին կանչելու և հարցաքննելու դատավարության ընթացքում։ Կարծում եմ, որ փաստերի այդ շարադրանքին ծանոթանալուց հետո դժվար կլինի չհամաձայնել, որ Դատարանի վերը երկու հարցերն ուղակի հռետորական հարցադրումներ են։ Ժամանակ ունենալու դեպքում ներքևում կնշեմ նաև այն ոստիկաններին, որոնք այդ ցուցմունքները տվել են դիմողի դեմ և այն դատավորներին, որոնք այս գործը քննել են առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում։ Լրագրող ընկերներ, ձեզ հուշեմ, որ սա մի գործ է, որը մի քանի շերտով կարող է ներկայացնել, թե ինչ ասել է «արդարադատություն» մարտիմեկյան գործերով և ինչի միջով է անցել և մեր օրերում մեզ հետ հանգիստ ապրում Մարդը։ Մեր կողքին։ Ինչպես և նույն գործով դատավորները և ոստիկանները։ Հիշեցնեմ նաև, որ այս գործով անազատության մեջ գտնվելով և դրանից հետո հրապարակած իր հուշերով, Վ․ Գասպարին եղել է թերևս առաջին մարդը, որը բանտային կամ հանցաշխարհի կյանքը և դրա «կարգավորման» համար կիրառվող հանցաշխարհի գաղափարախոսությունը նկարագրել է անկախ Հայաստանի բանտերում։ Մի բան, որի մասին բոլորս ենք տեղյակ եղել, բայց առաջինն այս խորությմաբ նկարագրել է Վարդգեսը։ Եվ թե ինչպես են այս քայքայիչ և ապապետական գաղափարախոսության և բարքի կրողները խրախուսվել իշխանության կողմից՝ քաղաքական բանտարկյալների նկատմամբ հալածանքների հմուտ գործիքի վերածվելով։ «Այլևս երբեք»-ի նախապայմանը հիշել, վերհիշել և արձանագրելն է։ Այնուհետև՝ լուծման ճանապարհը գտնելը։ Բայց երբեք ոչ փարիսեցիաբար մոռանալը կամ անտեսելը»։

դիտվել է 97 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am